Վալենտին Պեչատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Պեչատին
Ծնվել էմարտի 18, 1920(1920-03-18)
ԾննդավայրՌյազան, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էփետրվարի 21, 2006(2006-02-21) (85 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և ՌԴ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Վալենտին Ալեքսանդրովիչ Պեչատին (ռուս.՝ Печатин Валентин Александрович, մարտի 18, 1920(1920-03-18), Ռյազան, Խորհրդային Ռուսաստան - փետրվարի 21, 2006(2006-02-21), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարիչ, ծովանկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Ալեքսանդրովիչ Պեչատինը ծնվել է 1920 թվականի մարտի 18-ին Շիլովոյում, որտեղ նրա հայրը՝ երկաթուղային աշխատող, ուղարկվել էր աշխատանքի մոր հետ միասին։ Շատ տեղեկագրքերում որպես Պեչատինի ծննդյան վայր նշվում է Ռյազանը, որտեղ նրա ծնողները ապրում էին։ Սովորել է Ռյազանի գեղարվեստական տեխնիկումում (1934-1937)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[2]։

1945 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի նկարչական ֆակուլտետը, սովորել է Բորիս Ֆոգելի, Գենրիխ Պավլովսկու, Սեմյոն Աբուգովի, Անդրեյ Միլնիկովի, Վիկտոր Օրեշնիկովի մոտ։ 1951 թվականին ինստիտուտը պրոֆեսոր Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոցում՝ ստանալով գեղանկարչության նկարչի որակավորում։ Դիպլոմային աշխատանք եղել է «Մեծ երդում Լենինի գերեզմանի մոտ» (ռուս.՝ «Великая клятва у гроба Ленина») նկարը[3]։

Մասնակցել է ցուցահանդեսների 1951 թվականից՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Լենինգրադի նկարիչների միության անդամ է 1952 թվականից։ Ստեղծել է մարտանկարներ, դիմանկարներ, բնանկարներ։ 1952 թվականին հրավիրվել է Ռազմածովային նավատորմի ծովանկարիչների ստուդիա։ Այդ պահից սկսած՝ ծովային թեման դարձել է նկարչի ստեղծագործության գլխավոր թեման։ 1963-1987 թվականներին Պեչատինը ղեկավարել է Լենինգրադի Կենտրոնական ռազմածովային թանգարանին կից ծովանկարիչների ստուդիան։ Պեչատինի նկարներից են՝ «Ձմեռային փոթորիկ»[4] (համահեղինակությամբ) (1951), «Կնոջ դիմանկարը»[5] (1953), «„Սևաստոպոլ“ գծանավը Սևաստոպոլի մարտարշավում» (1954), «Հաջող հրաձգություններից հետո» (1955), «Փետրվարյան հեղափոխությունը Հելսինգֆորսում»[6] (1956), «Հանուն հայրենիքի»[7] (1957), «Հինգի սխրանքը»[8] (1960), «Պատմություն խիզախության մասին»[9] (1961), «1-ին աստիճանի կապիտան Իոսելիանիի դիմանկարը»[10] (1964), «Նավահանգիստ Ստոկհոլմում»[11] (1968), «Հերոսի մայրը»[12] (1975), «Ս-13 սուզանավի սխրանքը» (1976), «Նավակները մարտական վարժությունների ժամանակ» (1979)[13], «Մառախլապատ առավոտ»[14] (1993) և այլն։

80-ականների և 90-ականների սահմաններում Վալենտին Պեչատինի աշխատանքները Լենինգրադի նկարիչների աշխատանքների ցուցադրությունների կազմում ներկայացվել են եվրոպացի հանդիսատեսին արտասահմանյան մի շարք ցուցահանդեսներում[15][16][17][18]։

Մահացել է 2006 թվականի փետրվարի 21-ին Սանկտ Պետերբուրգում կյանքի 86-րդ տարում։

Վալենտին Պեչատինի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Կորեայում, Չինաստանում, Ֆինլանդիայում և այլ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л. : Художник РСФСР, 1987. — С. 102.
  2. Подвиг народа
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург : «Первоцвет», 2007. — С. 66.
  4. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л. : Лениздат, 1951. — С. 13, 16.
  5. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л. : Ленинградский художник, 1958. — С. 19.
  6. Летопись флота России. 50 лет студии художников маринистов ВМФ. СПб. : ЦВММ, 2002. — С. 39—40.
  7. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л. : Ленинградский художник, 1958. — С. 25.
  8. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1961. — С. 32.
  9. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1964. — С. 31.
  10. Ленинград. Зональная выставка. — Л. : Художник РСФСР, 1965. — С. 41.
  11. Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1971. — С. 13.
  12. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1980. — С. 22.
  13. Летопись флота России. 50 лет студии художников маринистов ВМФ. СПб. : ЦВММ, 2002. — С. 41.
  14. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург : ЦВЗ «Манеж», 1997. — С. 295.
  15. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 214 à 220.
  16. Charmes Russes : catalogue / ARCOLE / Artus-Gridel-Boscher-Flobert. — Paris : Drouot Richelieu, 9 Decembre, 1991. — 64 p. — Р. 52.
  17. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 207 à 210.
  18. Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles : Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 45.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л. : Лениздат, 1951. — С. 13, 16.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л. : Ленинградский художник, 1958. — С. 19.
  • 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л. : Ленинградский художник, 1958. — С. 25.
  • И. Никифоровская. Итоги большой творческой работы // Вечерний Ленинград. 1957, 10 октября.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1961. — С. 32.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1964. — С. 31.
  • Ленинград. Зональная выставка. — Л. : Художник РСФСР, 1965. — С. 41.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1971. — С. 13.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1980. — С. 22.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л. : Художник РСФСР, 1987. — С. 102.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С. 295.
  • Летопись флота России. 50 лет студии художников маринистов ВМФ. — СПб. : ЦВММ, 2002. — С. 16, 39-41.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург : НП-Принт, 2007. — С. 389, 398, 400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург : «Первоцвет», 2007. — С. 66.
  • РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 26 Avril, 1991.
  • Charmes Russes : catalogue / ARCOLE / Artus-Gridel-Boscher-Flobert. — Paris : Drouot Richelieu, 9 Decembre, 1991. — 64 p.
  • ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 13 Mars, 1992.
  • Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles : Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p.