Վալենտինա Մալնիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինա Մալնիկովա
ռուս.՝ Валентина Дмитриевна Мельникова
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1946(1946-02-28) (78 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետ
Մասնագիտությունիրավապաշտպան, քաղաքական գործիչ և ճարտարագետ
ԱշխատավայրՌուսաստանի զինվորականների մայրերի միության կոմիտե, ՌԴ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհուրդ, Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտ և Հանքային հումքի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ
ԿուսակցությունԺողովրդական ազատության կուսակցություն
ԱնդամությունՌԴ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհուրդ
 Valentina Melnikova Վիքիպահեստում

Վալենտինա Դմիտրիևնա Մելնիկովա (ռուս.՝ Валентина Дмитриевна Мельникова, փետրվարի 28, 1946(1946-02-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս իրավապաշտպան և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ, Ռուսաստանի Զինվորականների մայրերի կոմիտեների գործադիր քարտուղար, 2012 թվականից՝ Ռուսաստանի հանրապետական կուսակցության դաշնային քաղաքական խորհրդի բյուրոյի անդամ – Ժողովրդական ազատության կուսակցություն։ 2005-2012 թվականներին եղել է Ռուսաստանի հանրապետական կուսակցության համանախագահն, նախկին` Զինվորականների մայրերի միացյալ ժողովրդական կուսակցության առաջնորդը։ 2011 թվականին «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանանց» վարկանիշում զբաղեցրել է 22-րդ տեղը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Մալնիկովան ծնվել է 1946 թվականի փետրվարի 28-ին, Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ Որպես ինժեներ աշխատել է Վ. Վերնադսկու երկրաքիմիայի և վերլուծական քիմիայի ինստիտուտում, Հանքային հումքի համամիութենական ինստիտուտում, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երկրաքիմիայի ամբիոնում։ 1989 թվականից ղեկավարել է մարդու իրավունքներն ու կրթական աշխատանքները Զինվորականների մայրերի համամիութենական հանձնաժողովում, այնուհետև` Ռուսաստանի Զինվորականների մայրերի կոմիտեում, դարձել է կազմակերպության մամլո քարտուղար։ 1990-1995 թվականներին եղել է «Խրոնոս» ռենտգենյան հսկողական սարքեր արտադրող փոքր ձեռնարկության համահիմնադիր և փոխտնօրեն։

1998 թվականին եղել է «Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեների միություն» համառուսաստանյան միավորման ստեղծման նախաձեռնողը, ընտրվել է Միության գործադիր քարտուղար։ 2004 թվականի նոյեմբերին կայացած հիմնադիր համագումարում ընտրվել է Զինվորականների մայրերի միացյալ ժողովրդական կուսակցության նախագահ։ 2011 թվականի դրությամբ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ենթակայության հասարակական խորհրդի անդամ[3], Ռազմական կարգապահության, զինծառայության մարդասիրության հարցերով հանձնաժողովի նախագահ[4]։ 2014 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ ընդգրկվել է նորակոչիկներով և պայմանագրային զինծառայողներով զորքերի համալրման հանձնաժողովի կազմում[5]։

«Զինվիրների մայրերի կուսակցության» Ռուսաստանի հանրապետական կուսակցության հետ միավորվելուց հետո 2005 թվականի դեկտեմբերին ընտրվել է համագումարում որպես Հանրապետական կուսակցության համանախագահ և այդ պաշտոնում աշխատել մինչև 2012 թվականը։ 2012 թվականից «Ռուսաստանի հանրապետական կուսակցություն-Ժողովրդական ազատություն կուսակցության» դաշնային քաղաքական խորհրդի բյուրոյի անդամ է։

Ներկայումս բնակվում է Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն), երբեմն էլ Հեմնիցում (Գերմանիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Մալնիկովա» հոդվածին։