Վազգեն Լոռյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Լոռյան
Ծնվել էմայիսի 12, 1952(1952-05-12) (71 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1974)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1995)
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ գյուտարար

Վազգեն Էդվարդի Լոռյան (մայիսի 12, 1952(1952-05-12), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզքիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1995)[1]: ԽՍՀՄ գյուտարար (1981):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Լոռյանը ծնվել է 1952 թվականի մայիսի 12-ին, Վանաձոր քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1981-1985 թվականներին աշխատել է Վանաձորի բարձրջերմաստիճանային տաքացուցիչների գործարանին կից էլեկտրաջերմային սարքավորումների Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, 1985-1988 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում, 1988 թվականից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութագիտության հիմնահարցերի ինստիտուտում[2]։

Աշխատանքները վերաբերում են ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզի ռեժիմում, մասնավորապես, բոր, սիլիցիում, ալյումինում, տիտան, ցիրկոնիում քիմիական տարրերի և դրանց բարդ խառնուրդների՝ ազոտի միջավայրում 0,5-700 ՄՊա ճնշման պայմաններում այրման շարժընթացների ուսումնասիրությանը։ Ստեղծել է նիտրիդային խեցեղենից փոշիների և այլ արտադրանքի ստացման՝ աշխարհում նմանօրինակը չունեցող տեխնոլոգիաներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե մեդալ (1991):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vazgen Loryan». prabook.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Լոռյան» հոդվածին։