Սև կեռնեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհում սև կեռնեխի տարածվածությունը
Բույնը

Ճարեկ, Սև կեռնեխ, Մոշահավ (լատին․՝ Turdus merula), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ Ժողովուրդը անվանում է նաև մոշահավ։

Արուի երգելը
noicon
Երգ 1-ին
noicon
Երգ 2-րդ

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև կեռնեխի արուի փետրավորումը լրիվ սև է, կտուցը, կոպերը նարնջագույն են, էգերը և երիտասարդ առանձնյակները մոխրագույն են՝ սև կտուցով։ Քաշը՝ 75-120 գրամ է, թևի երկարությունը՝ 117-143 միլիմետր։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում նստակյաց թռչուն է։ Բնակվում է առավելապես սաղարթավոր խիտ անտառներում, այգիներում։

Մինչև 1960-ականների վերջը համարվում էր անտառաբնակ, ներկայումս թափանցել է քաղաքատիպ բնակավայրերի մերձակա անտառաշերտերը և պուրակները։ Հանդիպում է Երևանում և նրա շրջակա այգիներում։

Երգը թախծոտ է, նման է սրնգի կլկլոցի։ Երգում են միայն արուները։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է հիմնականում միջատներով, իսկ ձմռանը՝ նաև հատապտուղներով։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է մարտի վերջից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, շաղախում ցեխով և տեղադրում թփերի կամ ծառերի վրա։ Մայիսի երկրորդ կեսին դնում է 3-7 ժանգագույն պտերով կապտականաչավուն ձու։ Ձվի երկարությունը շուրջ 3 սմ է։ Տալիս է երկու սերունդ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Փոքր Ասիայից մինչև Չինական ծովի ափերը[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 46.