Սև կեռնեխ
Սև կեռնեխ (Turdus merula) - կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Սև կեռնեխի արուի փետրավորումը լրիվ սև է, կտուցը, կոպերը նարնջագույն են, էգերը և երիտասարդ առանձնյակները մոխրագույն են` սև կտուցով։ Քաշը` 75-120 գ, թևի երկարությունը` 117-143 մմ։
ՀՀ-ում նստակյաց թռչուն է։ Բնակվում է առավելապես սաղարթավոր խիտ անտառներում, այգիներում։ Մինչև 1960-ականների վերջը համարվում էր անտառաբնակ, ներկայումս թափանցել է քաղաքատիպ բնակավայրերի մերձակա անտառաշերտերը և պուրակները։ Հանդիպում է Երևանում և նրա շրջակա այգիներում։ Երգում են միայն արուները։ Երգը նման է սրնգի կլկլոցի։ Բնադրում է մարտի վերջից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, շաղախում ցեխով և տեղադրում թփերի կամ ծառերի վրա։ Դնում է 3-7 ժանգագույն պտերով կապտականաչավուն ձվեր։ Տալիս է երկու սերունդ։ Սնվում է հիմնականում միջատներով, իսկ ձմռանը` նաև հատապտուղներով։
Տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Փոքր Ասիայից մինչև Չինական ծովի ափերը։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 46.