Սցենարի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային շրջանի սցենարային պայմանագիր

Սցենարի պայմանագիր հեղինակային պայմանագրի տեսակ, որով հեղինակը պարտավորվում է չհրատարակված երկը հանձնել ստուդիային՝ կինո- կամ հեռուստաֆիլմում օգտագործելու համար, ուսկ ստուդիան պարտավորվում է սահմանված ժամկետում քննարկել այն և ընդունելու կամ մերժելու մասին հայտնել հեղինակին։ Երկը կարող է հեղինակին վերադարձվել վերամշակման համար։ Հավանության արժանացած երկի համար հեղինակը վարձատրվում է։ Հեղինակը պարտավորվում է մասնակցել սցենարի քննարկմանը, ծանոթանալ ռեժիսորական սցենարին, դերասանների փորձերին, դեկորների էսքիզներին, նկարահանման խմբի աշխատանքներին։ Ընդունելու պահից որոշակի ժամանակահյատվածում երկն արգելվում է հանձնել այլ կազմակերպության։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 174