Լակիչը սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան Խորվաթիայի ակումբներում՝ «Դուբրովինկում», «Խորվաթական Դրգագովլյացում» և «Կամեն Ինգրադիայում», մինչև 2006 թվականին Բեռլինի Գերտա ֆուտբոլային ակումբ գնալը։ Իր դեբյուտը Գերտայում տեղի ունեցավ 2006 թվականիօգոստոսի 10-ին՝ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղում Ամերի ակումբի դեմ։ Այդ խաղից հետո Լակիչը էլի դուրս եկավ դաշտ, բայց հիմա դա դեբյուտ էր Բունդեսլիգայում՝ Վոլֆսբուրգ ակումբի դեմ։ Պատասխան խաղում Լակիչը խփեց իր առաջին և վերջին գնդակը Գերտայում, խաղը վերջացավ 2:2 հաշվով։
Բայց Սրջանը այդպես էլ տեղ չգտավ ակումբի հիմնական կազմում և մրցաշրջանի ընթացքում մասնակցեց ընդամենը 11 խաղի։ 2007/08 մրցաշրջանում ֆուտբոլիստը Ալմելոյից վարձավճարով տեղափոխվեց նիդերլանդական Հերակլես ակումբ[4]։ Դեբյուտը եղավ սեպտեմբերի 15-ին Այաքսի դեմ խաղում, նիդերլանդական լիգայում իր առաջին գոլը խփեց 2008 թվականիհունվարի 22-ին Ռոտերդամի Էքսելսիոր ակումբի դեմ խաղում։ Մրցաշրջանի ընթացքում խփեց 7 գոլ և խաղադաշտ դուրս եկավ 28 անգամ՝ դառնալով Հերակլեսի երկրորդ ռմբարկուն։