Սրոհունդ գեղատես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրոհունդ գեղատես
Սրոհունդ գեղատես
Սրոհունդ գեղատես
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Սրոհունդազգիներ (Hypericaceae)
Տրիբա Hypericeae
Ցեղ Սրոհունդ (Hypericum)
Տեսակ Սրոհունդ գեղատես (H. formosissimum)
Միջազգային անվանում
Hypericum formosissimum

Սրոհունդ գեղատես (լատին․՝ Hypericum formosissimum), սրոհունդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-7 (15) սմ բարձրությամբ ցածրահասակ, բազմամյա, գեղազարդային բույս է։ Ցողունները բազմաթիվ են, բարակ, համարյա թելանման և փռված։ Տերևների երկարությունները հասնում են մինչև 1 սմ–ի, արտաքինից ձվաձև են, երկարավուն, ամբողջաեզր, ցողունի վրա դասավորված են հակադիր ձևով։ Սակավաթիվ ծաղիկները ճյուղերի գագաթներին 1-3–ական են։ Բույսը կազմված է հիմքում միաձուլված, եզրերից միաշաքար, նոսր դասավորված գեղձերով բաժակաթերթերից։ Եզրերից առանց գեղձերի պսակաթերթերը դեղին են։ Պտուղը բազմաթիվ մանր Սերմերից բաղկացած մանր տուփիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի, Արփա, Նորավանքի կիրճ, Խաչիկ գյուղի մոտ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100–1500 մ բարձրությունների վրա, կրաքարային ժայռերի ճեղքերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրոհունդ գեղատես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրոհունդ գեղատես» հոդվածին։