Սրճարան դե Ֆլոր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրճարան դե Ֆլոր
անգլ.՝ Café de Flore
Երկիր Կանադա[1]
 Ֆրանսիա
Ժանրդրամա
Թվական2011
Լեզուֆրանսերեն[2][3] և անգլերեն
ՌեժիսորԺան Մարկ Վալլե[1]
ՊրոդյուսերPierre Even?[1], Marie-Claude Poulin?[1] և Ժան Մարկ Վալլե[1]
Սցենարի հեղինակԺան Մարկ Վալլե[1]
ԴերակատարներՎանեսա Պարադի[1], Kevin Parent?[1], Hélène Florent?[1], Էվելին Բրոշու, Claire Vernet?[1], Ժերոմ Կիրշեր, Evelyne de la Chenelière?, Michel Dumont?[1], Նիկոլա Մարի[1], Marin Gerrier?[1], Michel Laperrière?[1], Ժան Մարկ Վալլե, Պասկալ Էլսո[1], Էմանուել Ռիվա[1] և Linda Smith?[1]
ՕպերատորPierre Cottereau?
ՄոնտաժԺան Մարկ Վալլե[1]
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն120 րոպե
 Café de Flore (film) Վիքիպահեստում

«Սրճարան դե Ֆլոր» (ֆր.՝ Café de Flore), ռեժիսոր Ժան Մարկ Վալլեի գեղարվեստական ֆիլմը, որն էկրաններին է բարձրացել 2011 թվականին։ Ֆիլմն ստացել է կանադական «Ջինի» կինոմրցանակաբաշխության 13 անվանակարգ և արժանացել երեք մրցանակի՝ լավագույն դերասանուհու (Վանեսա Պարադի), լավագույն դիմահարդարման և լավագույն վիզուալ էֆեկտների համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում զուգահեռաբար պատմվում է երկու պատմություն։ Դրանցից մեկը տեղի է ունենում ժամանակակից Մոնրեալում, որտեղ ամուսնալուծված կինը սկզբում փորձում է հավատարիմ մնալ զույգերի միության անխախտելիության մասին իր պատրանքներին (ինքը և իր ամուսինը)։ Սյուժեի երկրորդ մասը զարգանում է 1960-ական թվականների վերջին Փարիզում, որտեղ միայնակ մայրն իրեն ամբողջովին նվիրում է Դաունի համախտանիշով որդուն խնամելուն։ Այս երկու պատմությունները անսպասելի կերպով կապված են բաժանումից տառապող կնոջ միջոցով, ինչն օգնում է նրան ֆիլմի վերջում հաշտվել սիրելի տղամարդու հեռանալու հետ։ Իր փսիխոզի դեմ պայքարի միջոցով նա կարողանում է խոստովանել, որ ամբողջ կյանքում ինքը միամտաբար հավատում էր ստին՝ վերջնականապես թաղելով իր հավատը տղամարդու և կնոջ ճակատագրի մասին կույր ռոմանտիկ պատրանքների հանդեպ։ Նա համարձակվել է ընդունել իր նախկին ամուսնու բացարձակ ազատության փաստը՝ չնայած երկու ընդհանուր երեխա ունենալուն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Վանեսա Պարադի Ժակլին Ժակլին
Քևին Փարենթ Էնթոնի Գոդեն Էնթոնի Գոդեն
Էլեն Ֆլորան Կարոլ Կարոլ
Էվելին Բրոշու Ռոզա Ռոզա
Մարեն Ժերե Լորան Լորան
Էլիս Դյուբուա Վերոնիկա Վերոնիկա
Էվելին դե լա Շենելեր Ամելի Ամելի
Միշել Դյումոն Ժուլիեն Գոդեն Ժուլիեն Գոդեն
Լինդա Սմիթ Լուիզա Գոդեն Լուիզա Գոդեն
Ռոզալի Ֆորտե Անջելինա Անջելինա
Միշել Լապերեր հոգեբան
Ջոաննի Կորբեյ Պիշե Ջուլիետա Ջուլիետա
Պասկալ Էլսո Պոլ Պոլ

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների կողմից արժանացել է մեծ մասամբ դրական գնահատականների[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 CineTV (ֆր.)
  2. http://en.unifrance.org/movie/32396/cafe-de-flore
  3. http://www.hollywoodreporter.com/news/phillipe-falardeaus-monsieur-lazhar-big-297795
  4. «Кафе де Флор (Café de flore, 2012) Всё о фильме. Рейтинг, отзывы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրճարան դե Ֆլոր (ֆիլմ)» հոդվածին։