Սրբուհի Երամյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 19-ին, ԲուլղարիայիՌուսե քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1951 թվականից եղել է Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ինստիտուտի գիտաշխատող, 1963 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ֆունկցիոնալ ախտորոշման դասընթացի ղեկավար[2]։
Աշխատանքները վերաբերում են քիմիական և լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններում մասնագիտական ախտաբանությանը։ Առաջարկել է բրուցելոզի օբյեկտիվ քննության թեստ, որով պարզել է այդ հիվանդության ալերգիական շեմքը և մշակել բուժման եղանակներ։
Հեղինակ է 80 գիտական աշխատությունների, 2 գյուտի։