Ստրելնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստրելնա (այլ կիրառումներ)
Ավան
Ստրելնա
Стрельна
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՍանկտ Պետերբուրգ
ՇրջանՊետրոդվորեցի շրջան (Սանկտ Պետերբուրգ)
Առաջին հիշատակում1500
Այլ անվանումներСтрелна
Կլիմայի տեսակբևեռային ծովային
Պաշտոնական լեզուՌուսերեն
Բնակչություն12452[1] մարդ (2010)
Ազգային կազմՌուսներ
Կրոնական կազմՌուս Ուղղափառ եկեղեցի Ռուս Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+7-812
Փոստային ինդեքս198515
Փոստային դասիչ198515
Պաշտոնական կայքmo-strelna.ru
Ստրելնա (Ռուսաստան)##
Ստրելնա (Ռուսաստան)
Ստրելնա (Սանկտ Պետերբուրգ)##
Ստրելնա (Սանկտ Պետերբուրգ)

Ստրելնա (ռուս.՝ Стрельна), ավան Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգ քաղաքի արվարձանային բնակավայր՝ Պետրոդվորեցի շրջանում։ Գտնվում է Ֆիննական ծոցի հարավային ափին, Ստրելկա և Կիկենկա գետերի ափին։ 2002 թվականի մարդահամարի արդյունքներով բնակչությունը կազմել է 12 452 մարդ։

Ստրելնայի միջով անցնում է Պետերգոֆի խճուղին, որ միացնում է Սանկտ Պետերբուրգի արևմտյան հատվածը Պետերգոֆ քաղաքի հետ։ Նրա միջով անցնում է երկաթուղին, որը դուրս է գալիս Բալթիկայի կայարանից դեպի արևմտյան հատվածներ՝ կապ հաստատելով Լոմոնոսով և Պետերգոֆ քաղաքների միջև։ Քաղաքին կապված է տրամվայի, ինչպես նաև՝ մի շարք ավտոբուսների ու միկրոավտոբուսների երթուղով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինի պալատի պարտեզը
Սուրբ Սարգիս ծովափնյա անապատ (Ստրելնա)

Ստրելնայի մասին առաջին հիշատակումները 1500 թվականի են, որտեղ այն նշվում է որպես ծովափնայ գյուղ[2]։ Ստոլբովի հաշտությունից հետո այն անցնում է Շվեդիային, և 1630-ական թվականներին այստեղ կառուցվում է շվեդական բարոն Յոհան Շյուտտեի ագարակը։ Այնտեղ կա ջրաղաց, լճակ, փոքր եկեղեցի։ Որպես բնակավայր այն նշվծ էր նաև Ավգուստ Բերհենգեյմի Ինգերմանլանդիա քարտեզում՝ 1676 թվականին[3]։

18-րդ դարի սկզբին Պետրոս Մեծը այստեղ մտադրվել էր կառուցել ռուսական Վերսալը։ 1711—1717 թվականներին նա այստեղ պալատ է կառուցում, որից ոչ հեռու՝ մի քանի տարի անց՝ 1720 թվականին, կառուցվում է Կոնստանտինի պալատը։ 1722 թվականին կայսրը այն նվիրում է իր դստերը՝ Ելիզավետա Պետրովնային, որը 1741 թվականին դառնում է Ռուսաստանի կայսրուհի։ Սակայն ամառային նստավայրը շուտով տեղափոխվում է Պետերգոֆ։

18-րդ դարի վերջին Ռուսաստանի Պավել I կայսրը Ստրելնա քաղաքը նվիրում է իր որդիներից Կոնստանտինին։ Պալատը կոչվում է հենց նրա անունով։ Այն 1750-ական թվականներին այն վերակառուցվում է Բարտոլոմեո Ռոստրելլիի ճարտարապետությամբ, իսկ հրդեհից հետո (1803) վերականգնվում է Անդրեյ Վորոնխինի և Ռուսկա Լուիջիի գլխավորությամբ։ Վերջին կառուցապատումը՝ Քրիստիան Մեյերի, Անդրեյ Բրյուլովի և Անդրեյ Շտակենշնեյդերի ղեկավարությամբ, տեղի է ունենում 1847—1851 թվականներին։ 19-րդ դարի վերջում Ստրելնայում կառուցվում են ամառանոցներ։ 1830-40-ական թվականներին 19 հեկտար տարածքով բացվում է Օռլովի այգին՝ համանուն լճակով և պալատով։

1941—44 թվականներին, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին այն գրավվել էր գերմանացիների կողմից, այստեղ կառուցվել էր պլացդարմ՝ Լենինգրադը ռմբակոծելու համար։ Ամբողջությամբ քանդվում է Օռլովի պալատը։ Ստրելնան և հարևան Պետերգոֆը ազատագրվում են Կարմիր բանակի զորամիավորումների կողմից, 1944 թվականի հունվարի 19-ին։ ԽՍՀՄ տարիներին Կոնստանտինի պալատը վերածվել էր դպրոց-ճամբարի, իսկ վերականգնումից հետո (1950-ականներ) այստեղ գտնվում էր Արկտիկայի ուսումնարանը։ 1990-ական թվականներին այն դատարկվում է։ Այսօր՝ 2003 թվականից սկսած, այն վերականգնված է որպես պետական համալիր՝ «Համագումարների պալատ»։ 2006 թվականին այստեղ տեղի է ունեցել Մեծ ութնյակի, 2013 թվականին՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովը։

Պետրոս ՄԵծի պալատը
Կոնստանտինի պալատը. 19-րդ դարի նկար

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրելնայում գտնվում է գերմանական BSH Bosch und Siemens Hausgeräte GmbH լվացքի մեքենաների և սառնարանների պատրաստման գործարան (2013 թվականից)։ Այն կարևոր էր ոչ միայն Ստրելնայի, այլև ամբողջ Պետրոդվորեցի շրջանի համար[4]։ Նրա փողոցներից մեկը վերանվանվում է Բոշ-Սիմենսի փողոց[5]։ Բացի այդ, 2006 թվականին այստեղ սկսվում է Նոյդորֆի տնտեսական շրջանի կառուցումը։ Ստրելնայի, հարևան Պետերգոֆի և Սանկտ Պետերբուրգի հարակից շրջանների համար կարևոր նշանակություն ունի Լենտա հիպերմարկետը, որը գտնվում է Ստրլենա-Պետերբուրգ սահմանին։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Արխիվացված 2013-03-15 Wayback Machine: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Արխիվացված 2020-07-28 Wayback Machine
  2. «Переписная оброчная книга Водской пятины 1500 года» стр. 648
  3. «Карта Ингерманландии: Ивангорода, Яма, Копорья, Нотеборга. Составлена в 1827 году по шведским архивам 1676 года». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  4. «Пресс-служба губернатора. 6 марта 2007 г.». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  5. «Протокол заседания Топонимической комиссии № 18 от 23.04. 2007». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրելնա» հոդվածին։