Ստրատոդադար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրատոդադար, մթնոլորտի շերտ, որը բաժանում է ստրատոսֆերան և մեզոսֆերան: Ստրատոսֆերայում ջերմաստիճանը բարձրանում է բարձրության մեծացման հետ, իսկ ստրատոդադարը հանդիսանում է այն շերտը, որտեղ ջերմաստիճանը հասնում է առավելագույն կետին: Ստրատոդադարի ջերաստիճանն է մոտ 0 °C:
Այս երևույթը դիտարկվում է ոչ միայն Երկրի վրա, այլ նաև բոլոր մոլորակների վրա, որոնք ունեն մթնոլորտ:
Երկրի վրա ստրատոդադարը գտնվում է 50 — 55 կմ ծովի մակրևույթից: Մթնոլորտային ճնշումը այս շերտում կազմում է ծովի մակերևույթի ճնշման մոտ 1/1000 մասը:
|
|||||||||||