Մեզոդադար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեզոդադար, մթնոլորտի շերտ, որը բաժանում է մեզոսֆերան և ջերմոլորտը: Երկրի վրա տեղաբաշխված է 80 — 90 կմ ծովի մակրևույթից: Մեզոդադարում է գտնվում ջերմաստճանային մինիմումը, որը կազմում է մոտ -100°C (ջերմաստիճանը հաստատուն է կամ դանդաղ բարձրանում է), դրանից բարձր (մինչև 400 կմ բարձրությունը) ջերմաստիճանը նորից սկսում է աճել: Մեզոդադարը համընկնում է ռենտգենային ճառագայթման և Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ամենակարճ ալիքների ակտիվ կլանման գոտու ներքևի սահմանի հետ: Այս բարձրության վրա նկատվում են արծաթագույն ամպեր:
Մեզոդադար կա ոչ միայն Երկրի վրա, այլ նաև մյուս մթնոլորտ ունեցող մոլորակների վրա:
|
|||||||||||