Ստեփան Մեսչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Մեսչյան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1922(1922-10-09)[1] (101 տարեկան)
Ախալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1965)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ստեփան Ռուբենի Մեսչյան (հոկտեմբերի 9, 1922(1922-10-09)[1], Ախալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ[1]), հայ խորհրդային մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1969

Ավարտել է Թբիլիսիի Լենինի անվան երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը (1944)։ Մասնակցել է Գյումուշի ՀԷԿ-ի շինարարությանը (1946-19531953 թվականից գիտական աշխատակից ՀԽՍՀ ԳԱ շինանյութերի և կառուցվածքների, մաթեմատիկայի և մեխանիկայի, մեխանիկայի ինստիտուտներում։ 1968 թվականից Երևանի համալսարանի ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատությունները վերաբերում են կավային բնահողերի ռեոլոգիայի՝ սողքի, լարումների ռելաքսացիայի և տևական ամրության հարցերին։ Մեսչյանը կավային բնահողերի փորձառական ռեոլոգիայի հիմնադիրներից է։ Ընտրվել է «Բնահողերի մեխանիկայի և հիմքաշինության» (1964), «Ինժեներ երկրաբանների» (1977) միջազգային գիտական կազմակերպությունների անդամ։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութերի սողքը։ Երևան։ Հայպետհրատ, 1963[2]։
  • Բնահողերի մեխանիկայի լաբորատոր աշխատանքներ։ Երևան։ Լույս, 1971[3]։
  • Գետնահողերի ֆիզիկամեխանիկական հատկությունները։ Երևան։ Հայաստան, 1985[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 468.
  2. Մեսչյան, Ստեփան Ռուբենի (1963). Նյութերի սողքը. Երևան: Հայպետհրատ.
  3. Մեսչյան, Ստեփան Ռուբենի (1971). Բնահողերի մեխանիկայի լաբորատոր աշխատանքներ. Երևան: Լույս.
  4. Մեսչյան, Ստեփան Ռուբենի (1985). Կարապետյան, Կ (ed.). Գետնահողերի ֆիզիկամեխանիկական հատկությունները. Երևան: Հայաստան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Մեսչյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 468