Սպիտակահոնք կեռնեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակահոնք կեռնեխ
Սպիտակահոնք կեռնեխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ենթակարգ Passeri
Վերնաընտանիք Passeroidea
Ընտանիք Կեռնախներ
Ցեղ Կեռնեխ
Տեսակ Սպիտակաոհոնք կեռնեխ
Լատիներեն անվանում
Turdus iliacus
Linnaeus, 1766
Հատուկ պահպանություն
Ենթատիպեր
  • T. i. coburni
  • T. i. iliacus
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սպիտակահոնք կեռնեխ (լատին․՝ Turdus iliacus), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 21 սմ է, թևերի բացվածքը՝ 33-34,5 սմ։ Մարմինը վերևից դարչնագույն է, ներքևից՝ սպիտակ՝ մուգ խայտերով, մարմնի կողքերը և թևատակի ծածկողները՝ շիկակարմիր։ Հոնքը վառ սպիտակ է, բեղը՝ բաց դարչնագույնից դեղին երանգներով։ Հաճախ հանդիպում է այլ կեռնեխների (հատկապես՝ սինակեռնեխի) երամներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնունդ է որոնում ցածրահասակ թփերում, ծառերի վրա կամ դրանց տակ և դաշտեզրերին։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, հատապտուղներով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվում է գիշերը։ Բնակվում է նոսրանտառներում, պտղատու այգիներում, մացառուտներում։

Որպես հազվագյուտ տեսակ՝ ՀՀ տարածքում գրանցվել է 6 անգամ՝ Երևանի շրջակայքում, Կոտայքի (Հրազդան), Գեղարքունիքի (Սևան, Արեգունի գյուղ), Վայոց ձորի (Մամարզա գյուղ), Արարատի (Դաշտաքար գյուղ) մարզերում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակահոնք կեռնեխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակահոնք կեռնեխ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։