Սո Կանգ Ջուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սո Կանգ Ջուն
կորեերեն՝ 서강준 (coréen)
Սո Կանգ Ջունը 2018 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 12, 1993(1993-10-12) (30 տարեկան)
ԾննդավայրԳունփո, Գյոնգի, Հարավային Կորեա
ԿրթությունԴոնգ Սեուլ քոլեջ
ՔաղաքացիությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Այլ անուն(ներ)이승환 ― Լի Սընգ Հվան
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, հեռուստատեսային դերասան, դերասան և դաշնակահար
Ակտիվ շրջան2013 ― ներկա
ԿինոՊոիսկID 3719875
instagram.com/manofcreation_official/?hl=fr
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սո Կանգ Ջուն (հանգըլ՝ 서강준, ի ծնե՝ Լի Սընգ Հվան (հանգըլ՝ 이승환), հոկտեմբերի 12, 1993(1993-10-12), Գունփո, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և երգիչ։ Առաջին խոշոր դերը կատարել է 2014 թվականի «Խորամանկ չամուսնացած կինը» ռոմանտիկ կատակերգական հեռուստասերիալում (դորամա)[1]։

Նա 5urprise-ի (հանգըլ։ 서프라이즈) անդամ է (5 հոգուց բաղկացած խումբ, որը հիմնվել է 2013 թվականին՝ տաղանդների Ֆանտաջիո գործակալության կողմից, որը հետաքրքրված է բեմականացման, երաժշտության, գովազդի և տարբեր շոուների ասպարեզով)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական անվանումը Լի Սընգ Հվան է (կորեերեն՝ 이승환), ավելի հայտնի է որպես Սո Կանգ Ջուն։ 5urprise խմբի անդամ։ Ծնվել է Կյոնգիդոյում, Հարավային Կորեայում։ Ավարտել է Sanbondong միջին դպրոցը։

Դեբյուտ է արել որպես մոդել 2010-2011 թվականներին, մասնակցել է նորաձևության ցուցադրություններին։

Որպես դերասան դեբյուտ է արել 2013 թվականին՝ «Կհանդիպենք դպրոցից հետո» ֆիլմում։

Գործակալությունը՝ Fantagio Entertainment:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սովորություն ուներ քնելուց առաջ ֆիլմեր դիտել։ Դրա արդյունքում նրա մոտ սեր առաջացավ դեպի դերասանական կարիերա։

Ունի երկու կատու՝ Սունջան և Ուջուն։

Ազատ ժամանակ սիրում է խաղալ թենիս, գոլֆ, դաշնամուր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր ՀԸ
2013 Կհանդիպենք դպրոցից հետո Սո Կանգ Ջուն Nate Hoppin/
BTV/T-store
Լավ բժիշկը Փանկերից մեկը, ով ցանկանում է ծեծել Փակ Շի Օնին (հյուր, 12-րդ դրվագ) KBS2
Տարօրինակ տնտեսվար Չոի Սո Հյուկ
Drama Festival
"Haneuljae's Murder"
Յուն Հա
2014 Խորամանկ չամուսնացած կինը Գուկ Սընգ Հյուն
Սա ի՞նչ ընտանիք է Յուն Ըն Հո KBS2
2015 Շքեղ քաղաքականություն Հոնգ Ջու Վոն
2016 Պանիրը թակարդի մեջ Բեկ Ին Հո tvN

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր
2014 Իմ սեր, իմ հարսնացու Ջուն Սու
2015 Ներսից գեղեցիկ Վու Ջին

Այլ շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր ՀԸ
2014-2015 Սենյակի հարևանը[3][4]
2015 Վազող մարդը

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգի անվանում Արտիստ
2013 "Do You Want Some Tea?" Hello Venus
2014 "Re;code Episode 5 - I'm in Love" Ailee և 2LSON
2014 "From My Heart" 5urprise

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ներկայացված գործ Արդյունք
2014 Կորեական դրամայի 7-րդ մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան Խորամանկ չամուսնացած կինը Հաղթանակ
Սեուլի միջզագային երիտասարդական ֆիլմ 16-րդ փառատոն Լավագույն երիտասարդ դերասան Առաջադրված
MBC Drama մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան Առաջադրված
KBS Drama մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան Սա ի՞նչ ընտանիք է Առաջադրված
SBS Entertainment մրցանակաբաշխություն Լավագույն նորեկ տղամարդ Սենյակի հարևանը Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jones, Julie (2014 թ․ մարտի 20). «Rookie Actor Seo Kang Joon Romances Lee Min Jung». KDramaStars. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  2. Jones, Julie (2014 թ․ ապրիլի 16). «Five Fun Facts About Seo Kang Joon». KDramaStars. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  3. Jin, Eun-soo (2014 թ․ մարտի 28). «Cast confirmed for Roommate». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  4. Lee, Jawon (2014 թ․ ապրիլի 1). «SBS Roommate Reveals The Preview». TenAsia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սո Կանգ Ջուն» հոդվածին։