Սոֆյա Ռիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Ռիչի
Ծնվել էօգոստոսի 24, 1998(1998-08-24)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունOaks Christian School?
Մասնագիտությունմոդել, ինտերնետային հայտնիություն, հեռուստահաղորդավարուհի, media personality և նորաձևության դիզայներ
ԱշխատավայրSelect Model Management?
ԱմուսինElliot Grainge?
Ծնողներհայր՝ Լայոնել Ռիչի
 Sofia Richie Վիքիպահեստում

Սոֆյա Ռիչի (անգլ.՝ Sofia Richie, օգոստոսի 24, 1998(1998-08-24)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2], ամերիկացի մոդել և նորաձևության դիզայներ[3]։ Նկարահանվել է մի շարք խոշոր ապրանքանիշերի գովազդային ընկերություններում, որոնց թվում էին Tommy Hilfiger, Մայքլ Քորս և Շանել[4]։

Սոֆյան երգիչ Լայոնել Ռիչիի կրտսեր դուստրն է, դիզայներ և հաղորդավար Նիկոլ Ռիչիի խորթ քույրը[5]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Ռիչին ծնվել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա)։ Սոֆյային դաստիարակել են հայրը՝ Լայոնել Ռիչին և նրա երկրորդ կինը՝ Դայան Ալեքսանդրը։ Նա Նիկոլ Ռիչիի կրտսեր խորթ քույրն է և Մայլս Ռիչիի կենսաբանական քույրը[2]։ Նիկոլ Ռիչին եղել է Մայքլ Ջեքսոնի դստեր կնքամայրը։ Սոֆյան պատմել է, որ Նևերլանդում գտնվող Ջեքսոնի ագարակ այցելելը եղել է իր մանկության ամենասիրելի հուշերից մեկը։ Նա նաև եղել է Ջեքսոնի դստեր՝ Փերիսի մտերիմ ընկերուհին[6]։

Ռիչին ևս հոր նման մեծացել է երաժշտության հանդեպ մեծ հակմամբ։ Նա սովորել է երգել հինգ տարեկանում և նվագել է դաշնամուր յոթ տարեկանում[7]։ Նա պարբերաբար հայտնվել է իր հոր շոուում և դասեր է վերցրել Թիմ Քարթերից՝ Բիյոնսեի վոկալի ուսուցչից, երբ տասնչորս տարեկան էր։ Նա նաև աշխատել է իր քրոջ ամուսնու՝ Good Charlotte-ի վոկալիստ Ջոել Մեդսենի ստուդիայում[8]։ Սակայն Սոֆյան որոշել է հեռանալ երաժշտական գործունեությունից երաժշտական աշխարհում իր հոր աստղային կարգավիճակի ճնշման պատճառով[9]։

Ռիչին որոշ ժամանակ սովորել է Oaks Christian School քրիստոնեական դպրոցում, որը կոչվել է հայտնիների համար դպրոց։ Հետագայում Սոֆյան մի քանի տարի սովորել է տանը, մինչ հայրը եղել է հյուրախաղերի։ Մինչև 16 տարեկանը խաղացել է ֆուտբոլ, մինչև որ սեգվեյով վթարի է ենթարկվել և կոտրել ոտքը։

Մոդելային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչին մոդելային գործունեությունն սկսել է 14 տարեկանում Teen Vogue հանդեսում։ 15 տարեկանում նորաձևության իր առաջին պայմանագիրն է կնքել լողազգեստների լոսանջելեսյան Mary Grace Swim ապրանքանիշի հետ[10]։ Հաջորդ տարի Ռիչին պայմանագիր է ստորագրել լոնդոնյան Select Model Management մոդելային գործակալության հետ[11]։

Ռիչին մասնակցել է մի շարք ապրանքանիշերի գովազդային ընկերությունների աշխատանքին, ներառյալ DL1961[12], Մադոննայի «Material Girl» հագուստի գիծը, Շանել[13], Dolce & Gabbana, Ադիդաս[14], Մայքլ Քորս[15] և Tommy Hilfiger։ Նա նկարվել է Elle և Vanity Fair ամսագրերի համար, հայտվել է Complex-ի շապիկին և Billboard ամսագրի «Ոճ» բաժնում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչին հարաբերությունների մեջ է եղել երգիչ Ջասթին Բիբերի հետ 2016թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր։ Ռիչին 2017 թվականի մայիսից հանդիպում է հեռուստատեսային անձ Սքոթ Դիսիքի հետ[16][17][18]։ 2021 թվականի ապրիլին Ռիչին հաստատել է իր հարաբերությունները Էլիոթ Գրեյջի հետ , 2022 թվականի ապրիլի 20-ին նա իր ինստագրամում հայտնել է Գրեյջի հետ նշանադրության մասին։ 2023 թվականի ապրիլի 22-ին զույգը ամուսնացել է Ֆրանսիայի հարավում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/sofia-richie.html
  2. 2,0 2,1 Craig, David Cobb Passages(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 1998. Архивировано из первоисточника 20 Սեպտեմբերի 2016.
  3. Minton, Melissa. «Sofia Richie Announces Missguided Fast Fashion Collection». Page Six. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  4. «Sofia Richie | Wonderland Magazine». Wonderland (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  5. Girl, Galore (2015 թ․ սեպտեմբերի 15). «It's Only The Beginning For Sofia Richie: The It-Girl Takes On Fashion Icon». Galore (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  6. Lipworth, Elaine (2017 թ․ մարտի 23). «Sofia Richie: say hello to Lionel's daughter». Evening Standard. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  7. Martins, Chris Billboard Style Issue: Sofia Richie on Lessons Learned From Her Famous Father (Yes, Lionel) & Her 'Special Relationship' With Justin Bieber(անգլ.) // Billboard : journal. — Lynne Segall, 2016.
  8. Keltner de Valle, Jane Meet Nicole Richie's Little Sister Sofia(անգլ.) // Teen Vogue[en] : magazine. — 2012.
  9. Haithcoat, Rebecca Family Business (und) // Complex. — 2016.
  10. Adams, Rebecca (2013 թ․ դեկտեմբերի 12). «Sofia Richie, Nicole Richie's 15-Year-Old Sister, Is Officially A Model». Huffington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  11. Cicurel, Deborah Lionel Richie's daughter Sofia lands a modelling contract (und) // Glamour. — 2014.
  12. Rodulfo, Kristina Sofia Richie and Jasmine "Golden Barbie" Sanders Star in DL1961's Spring 2017 Campaign (und) // Elle. — 2017.
  13. Petrarca, Emilia Next-Gen Scions Anwar Hadid and Sofia Richie Model for Tommy Hilfiger's 90s-Inspired Campaign(անգլ.) // W Magazine : magazine. — 2017.
  14. Hirschmiller, Stephanie Sofia Richie Stars in Foot Locker’s Latest Adidas Originals Iniki Campaign in Tiny ’70s Mini Skirt(անգլ.) // Footwear News : journal. — 2017.
  15. Kanter, Sharon Lionel Richie’s Advice to 18-Year-Old Daughter Sofia Richie on Modeling: ‘Surrender to the Moment’(անգլ.) // People : journal. — Mark Allen Group, 2016.
  16. Reslen, Eileen (2019 թ․ փետրվարի 7). «Kourtney Kardashian and Scott Disick show people how to co-parent». Page Six (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  17. Caporimo, Alison; Fuentes, Tamara (2019 թ․ մարտի 11). «Sofia Richie Had the Most Epic Response To A Fan Who Told Her To "Leave Scott Alone"». Seventeen (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  18. Spellings, Sarah (2017 թ․ սեպտեմբերի 25). «Sofia Richie and Scott Disick Are Instagram Official». The Cut (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Ռիչի» հոդվածին։