Նևերլանդ
Նևերլանդ (անցյալում` Սիկամոր Վալլի)[1] ռանչոն գտվում է Սանտա Բարբարա քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք: Հայտնի է տիրոջ` Մայքլ Ջեքսոնի շնորհիվ: Ռանչոն նրան է պատկանել 1988-ից մինչև 2005-ը[2]: Ռանչոն անվանվել է Մայքլի սիրելի հերոս Փիթեր Փենի երկրի պատվին:
Երկար ժամանակ ռանչոյի տերն է եղել Մայքլը: 1988 թվականին տարբեր տեղեկություններով 16,5-30 մլն դոլարով նա գնել է 10,83 քառակուսի կմ հողատարածք:
Ռանչոյի տարածքում, որը 5 անգամ մեծ է Մոնակոյից, Ջեքսոնը կառուցել է զվարճալիքների այգի և մասնավոր գազանանոց: Երգիչը ապրում էր հենց ռանչոյում: Ռանչոյի պահպանումն ամսական արժենում էր 120 000 դոլար: 2006 թվականին աշխատանքից ազատվեցին մի քանի աշխատողներ, դրա հետ մեկտեղ փակվեց ռանչոյի մի մասը. այդ ամենը պայմանավորված էր ֆինանսական դժվարություններով:
2008 թվականին Մայքլը ռանչոն ստիպված վաճառեց Colony Capital LLC ընկերությանը (այդ ընկերության տերը Մայքլի մոտ ընկեր Թոմաս Բարաքն էր): Ավելի ուշ Colony Capital LLC-ը գնեց ռանչոյի գրավաթղթերը, ինչն արժեցավ 24,5 մլն. դոլար:
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ "Neverland Never More", by William Etling (author of Sideways in Neverland: Life in the Santa Ynez Valley), EdHat.com, 2009, webpage: Ed52.
- ↑ Toumi, Habib (January 23, 2006)։ «Jackson settles down to his new life in the Persian Gulf»։ Gulf News։ http://archive.gulfnews.com/articles/06/01/23/10013403.html։ Վերցված է November 11, 2006։
Այցելեք նաև [խմբագրել]
- Photographs of the Neverland interior, taken on July 2, 2009.
- Satellite Images of Neverland
- Night images of Neverland Ranch
- Aerial photos of Neverland, before and after removal of rides
- Neverland Ranch fan site