Սոֆի Ռոբինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի Ռոբինգ
Ծնվել էմարտի 6, 1835(1835-03-06)[1][2][3]
ԾննդավայրAdelöv parish, Tranås Municipality, Յոնչյոպինգ, Շվեդիա
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1894(1894-12-07)[1][2] (59 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա[4]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
 Sofie Ribbing Վիքիպահեստում

Սոֆի (Սոֆյա) Ռիբինգ (շվեդ.՝ Sofie Ribbing, լրիվ անունը՝ Sofie Amalia Ribbing, մարտի 6, 1835(1835-03-06)[1][2][3], Adelöv parish, Tranås Municipality, Յոնչյոպինգ, Շվեդիա - դեկտեմբերի 7, 1894(1894-12-07)[1][2], Օսլո, Նորվեգիա[4]), Դյուսելդորֆյան դպրոցի շվեդ նկարչուհի, մասնագիտացած է եղել դիմանկարների և ժանրային տեսարանների բնագավառում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տղաները նկարելիս» (1864)

Ծնվել է 1835 թվականի մարտի 6-ին Tranås մունիցիպալիտետի Adelöv բնակավայրում, Պիեռ Արվիդ Ռիբինգի (Per Arvid Ribbing) և նրա կնոջ՝ Կարոլինա Ավգուստա Էրենկրոնի (Carolina Augusta Ehrencrona) ընտանիքում։ Նրա հայրը եղել է տեղական շրջանային դատարանի նախագահ (Häradshövding):

Երբ Սոֆին չորս տարեկան էր, ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Յոնչյոպինգի մոտ գտնվող Hakarp ծուխը։ 1850 թվականից Սոֆին սովորել է Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում, այնուհետև ուսումը շարունակել է Դյուսելդորֆի Գեղարվեստի ակադեմիայում՝ Կառլ Զոնի մոտ, որը հետագայում դարձել է ակադեմիայի նախագահ։ Ավելի ուշ Սոֆյա Ռիբինգը մեկնել է Փարիզ և աշխատել Ժան Բատիստ Տիսիեի ստուդիայում, այնուհետև շարունակել է ուսումը Բրյուսելում՝ նկարիչ և փորագրող Լուի Գալեի մոտ։

1860-ական թվականներին Սոֆի Ռիբինգը ստուդիա է ունեցել Կոպենհագենում։ 1866 թվականին Գալլեի հովանավորությամբ նա առաջին անգամ ցուցադրել է իր աշխատանքները Բրյուսելի սալոնում։ Նույն թվականին նա Ստոկհոլմում հաջողությամբ մասնակցել է արդյունաբերական ցուցահանդեսին։ Ավելի ուշ երկարատև ուղևորություններ է կատարել Լոնդոն, որտեղ ցուցահանդեսներ է անցկացրել 1872 և 1888 թվականներին, ինչպես նաև այցելել է Հաագա։ Որոշ ժամանակ նա անցկացրել է Հռոմում իր ընկերուհու՝ նկարչուհի Ագնես Բյորյեսոնի հետ։

Նկարչի աշխատանքները կարելի է տեսնել Ֆրեդերիկսբորգ ամրոցում, Շվեդիայի ազգային թանգարանում, Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանում, ինչպես նաև Նորվեգիայի ազգային պատկերասրահում։

Մահացել է 1894 թվականի դեկտեմբերի 7-ին Օսլոյում Նորվեգիա կատարած այցելության ժամանակ։ Ամուսնացած չի եղել։

2016 թվականին Շվեդիայի ազգային ժառանգության խորհուրդը (Riksantikvarieämbetet) ընտրել է Սոֆի Ռիբբինգի «Տղաները նկարելիս» (1864 թվական) աշխատանքը՝ որպես Europeana 280 փառատոնում Շվեդիան ներկայացնող ստեղծագործություններից մեկը[5], որը նվիրված է եղել Եվրոպայի ընդհանուր գեղարվեստական ժառանգությանը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2008.
  5. «14 konstverk som ska representera Sverige». Dagens Nyheter. 2016 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  6. «Europeana 280 campaign». europeana.eu. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carin Österberg, et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare, Signum, Lund 1990, 91-87896-03-6
  • Svenskt konstnärslexikon Part IV Pg.478, Allhems Förlag, Malmö
  • Svenska konstnärer, Biografisk handbok, Väbo förlag, 1987, pg.436

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Ռոբինգ» հոդվածին։