Սոֆի Բրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի Բրեյ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 12, 1990(1990-05-12) (33 տարեկան)
Ծննդավայր՝Գրաս
Ակումբ՝Kampong?

Սոֆի Բրեյ (անգլ.՝ Sophie Bray. մայիսի 12, 1990(1990-05-12), Գրաս), բրիտանացի մականորդուհի, «Իսթ Գրինսթեդ» թիմի և Մեծ Բրիտանիայի հավաքականի հարձակվող[1][2], 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։ Միջազգային մրցաշարերում ներկայացնում է Անգլիան, որի հավաքականի կազմում 2015 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոնուհի։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում խաղացել է խոտի հոկեյ, ֆուտբոլ և թենիս, իսկ 11 տարեկանում Մեծ Բրիտանիայի մրցաշարերում ներկայացրել է Սուրեյ կոմսությունը։ Որոշ ժամանակ խաղացել է Fulham Ladies ֆուտբոլային թիմում (Ֆուլհեմ ՖԱ-ի կանանց թիմում), իսկ 16 տարեկանից հանդես է եկել խոտի հոկեյի թիմում։ Ներկայացնում է East Grinstead Club-ը։ Նա Անգլիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2014 թվականի Համագործակցության խաղերում / Commonwealth Games ու դարձել արծաթե մեդալակիր[3][4] Եվրոպայի 2015 թվականի առաջնությունում էլ նվաճել է չեմպիոնուհու տիտղոսը։ Իսկ Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում նա առաջին տեղն է գրավել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերում։

Սոֆի Բրեյը Անգլիայի և Մեծ Բրիտանիայի հավաքականների կազմում մասնակցել է 134 հանդիպումների, դարձել 44 գոլի հեղինակ[5]։ Ձեռք բերած մարզական նվաճումների համար նա 2017 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայում, որտեղ նրա հայրը աշխատում էր որպես մարքեթինգի գծով խորհրդատու։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել են Սուրեյ կոմսության Քլեյգեյթ քաղաքը։ Ավարտել է Թիֆինի իգական դպրոցը, ապա՝ Բիրմինգհեմի համալսարանը, որտեղ հոգեբանություն է ուսումնասիրել[8][9][10][11]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդա[12]

Անգլիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի 2015 թ. առաջնության ոսկե մեդալ[13]
  • Համագործակցության երկրների խաղերի՝ Commonwealth Games-ի արծաթե մեդալ[14]
  • Համագործակցության երկրների 2018 թ. խաղերի՝ Commonwealth Games-ի բրոնզե մեդալ[15]
  • Եվրոպայի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալ[16]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանանց հոկեյի լիգայի 2018-2019 մրցաշրջանի լավագույն խաղացող / Investec Women's Hockey League Player of the Season 2018–2019[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Team England profile
  2. «Sophie Bray - GB Hockey». www.greatbritainhockey.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին.
  3. «Sophie Bray biography». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «Sophie Bray biography». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Sophie Bray: Rio Olympic gold medallist retires from international hockey». BBC. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  6. London Gazette|issue=61803|supp=y|page=N16|date=31 December 2016
  7. «New Year's Honours list 2017» (PDF). Gov.uk. Government Digital Service. 2016 թ․ դեկտեմբերի 30. էջ 48. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. «Bray on the England Hockey website». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  9. «'Hockey, tennis, soccer, she's a star at them all' -[[The Independent]] - 8 February 2009». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. Bray on the England Hockey website
  11. «Hockey, tennis, soccer, she's a star at them all». 2009 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին.
  12. «Rio 2016 Olympics hockey results». BBC Sport. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  13. «EuroHockey Championships 2015: Results and tables». BBC Sport. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  14. «Glasgow 2014: Australia beat England in shootout to win gold». BBC Sport. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  15. «England lose tense women's hockey semi-final against New Zealand». BBC Sport. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  16. «Eurohockey 2017: men's and women's results & standings». BBC Sport. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  17. «Players and teams of the year voting results announced». englandhockey.co.uk. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Բրեյ» հոդվածին։