Սոֆիայի քաղաքային այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆիայի քաղաքային այգի
Градска градина
Տեսակքաղաքային զբոսայգի
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքՍոֆիայի համայնք
ՏեղագրությունՍոֆիա
Հիմնվել էապրիլի 4, 1878
Սոֆիայի քաղաքային այգիը գտնվում է Բուլղարիաում
Սոֆիայի քաղաքային այգի
Սոֆիայի քաղաքային այգիը գտնվում է Երկիրում
Սոֆիայի քաղաքային այգի

Սոֆիայի քաղաքային այգի (բուլղար․՝ Градска градина), հանրային զբոսայգի, որը գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնական հատվածում։ Համարվում է Բուլղարիայի հնագույն այգին, որը հիմնադրվել է 1872 թվականին։

Գտնվում է արքա-ազատարարի ծառուղում՝ Կնյազ Ալեքսանդր Բատենբերգի փողոցում, որն ընկած է Յոզեֆ Վլադիմիրովիչ Գուրկոյի փողոցից հարավ՝ քաղաքի պատմական կենտրոնում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիայի քաղաքային այգու շինարարական աշխատանքները նախագծվել են դեռևս այն տարիներին, երբ Բուլղարիան Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Այգին արմատապես վերափոխվել է Բուլղարիայի անկախացումից հետո, երբ 1878 թվականին որոշում ընդունվեց Սոֆիան հռչակել նորաստեղծ Բուլղարիայի մայրաքաղաք։

Հաջորդ տարի՝ 1879 թվականին, քաղաքի ճարտարապետ Անտոնին Կոլարի նախաձեռնությամբ սկսվեցին վերակառուցողական աշխատանքները։ Դրանք ֆինանսավորվում էին Սոֆիայի ժամանակավոր մարզպետ Պյոտր Ալաբինի կողմից։ Արքա-ազատարարի ծառուղու ցանցը ևս վերակազմավորվեց՝ ավելացվեցին նոր կանաչ տարածքներ, ինչպես նաև այգու հարևանությամբ սկսվեց սրճարանի շինարարական աշխատանքներ։

Ի սկզբանե այգին անվանվել է ի պատիվ ռուսաց կայսր Ալեքսանդր II-ի, ով էլ նախաձեռնել էր 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ Թերևս Բուլղարիայի ազատագրումը կարելի է համարել արյունարբու այդ պատերազմի գլխավոր ձեռքբերումներից մեկը։ Մինչև 19-րդ դարի վերջ՝ քաղաքային այգիում բազմիցս կատարվել են շինարարական աշխատանքներ։ Այգու տեսքի ձևավորման գործում մեծ ներդրում են ունեցել Կառլ Բետցը, Դանիել Նեֆը և Իլիա Տադորովը։

Այգին լրջորեն վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով։ Պատերազմի ավարտից հետո Բուլղարիայի կոմունիստական իշխանությունները ձեռնամուխ են եղել ռուս կայսեր անունը կրող կանաչ տարածքի հիմնարար վեռակառուցման։ Նման աշխատանքներ են ընթացել, 1951, 1959, 1976 և 1978 թվականներին։

Արդյունքում՝ այգին կորցրեց իր նախնական տեսքը։ Այսօր Սոֆիայի քաղաքային այգին Բուլղարիայի մայրաքաղաքի բնակիչների ամենասիրված վայրերից է։ Այստեղ հաճախ կարելի է հանդիպել սիրողական շախմատիստների, որոնց պարբերաբար կարելի է տեսնել փոքր այգու դիմացի ազգային թատրոնում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բուլղարիայի մայրաքաղաքի պարտեզներն ու այգիները» (բուլղարերեն). Sofia.bg. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 21-ին.
  • «Սոֆիայի ամենահին այգուն անհրաժեշտ է օգնությւոն» (բուլղարերեն). Imoti.net. 2002 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 21-ին.
  • Կիրաժև, Սվետլին (2006). Սոֆիան՝ 125 տարվա մայրաքաղաքը, 1879-2004 թթ․ (բուլղարերեն). Սոֆրա: Գուտենբերգ. ISBN 954-617-011-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիայի քաղաքային այգի» հոդվածին։