Սոքոթրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոքոթրա
Քարանձավ Սոքոթրայի արևելյան մասում

Սոքոթրա, լատ.՝ Socotra, կղզիների խումբ Հնդկական օվկիանոսում, Աֆրիկայի Դվարդաֆույ հրվանդանից արևելք։ Պատկանում է ԵԺԴՀ-ին։ Տարածությունը 3600 քառակուսի կմ է։ Կազմված է հիմնականում բյուրեղային ապարներից։ Բարձրությունը մինչև 1503 մ է (Սոքոթրա կղզում)։ Կլիման չոր արևադարձային է, բուսածածկույթը՝ կիսաանապատային։ Արևելքում և լեռներում կան քսերոֆիլ ծառերի պուրակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png