Սուրեն Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Շահումյան
հունվարի 14, 1902(1902-01-14)[1] - հունիսի 4, 1936(1936-06-04)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումբրիգադայի հրամանատար
Հրամանատարն էրՕրյոլի զրահատանկային դպրոց
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Սուրեն Ստեփանի Շահումյան (հունվարի 14, 1902(1902-01-14)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 4, 1936(1936-06-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռազմական գործիչ, Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։

Բոլշևիկ հեղափոխական Ստեփան Շահումյանի ավագ որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Աստրախանի և Բաքվի գիմնազիաներում։ Ավարտել է Մոսկվայի ռազմական ակադեմիան և ՌԿ(բ)կ Կենտկոմի մարքսիզմի դասընթացները։ 1917 թվականից կատարել է կուսակցության Բաքվի կոմիտեի առաջադրանքները, ընդգրկվել մարտական դրուժինայի շարքերը և ակտիվ մասնակցություն ունեցել մարտական գործողություններին։

1918 թվականին կարմիր գվարդիականների շարքերում կռվել է թուրք-մուսավաթականների դեմ։ Բաքվի կոմունայի պարտությունից հետո ձերբակալվել է 26 կոմիսարների հետ և տարվել Կրասնովոդսկ։ Բանտից երաշխավորությամբ ազատվելուց հետո, 1919 թվականին, վերադարձել է Բաքու և շարունակել բոլշևիկյան գործունեությունը։ Վերստին ձերբակալվել և բանտարկվել է, ապա՝ արտաքսվել Բաքվից։ 1919 թվականի վերջից Վրաստանում կատարել է կուսակցության ընդհատակյա երկրկոմի առաջադրանքները, որոնց համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Ռազմական ակադեմիան ավարտելուց հետո աշխատել է դիվիզիայի շտաբի օպերատիվ բաժնի պետ, հրամանատարի տեղակալ։

1927 թվականին եղել է Օրյոլի զրահատանկային դպրոցի, ապա՝ բելառուսական օկրուգի, իսկ 1932 թվականին՝ Լենինգրադի զինվորական օկրուգի զրահատանկային զորքերի պետը։ Շահումյանը մեծ աշխատանք է կատարել կարմիր բանակի զրահատանկային զորքերի կազմակերպման ուղղությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 435.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 435