Սուրեն Հարությունյան (քիմիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Սուրեն Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14 (26), 1897[1] Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 10, 1941[1] (43 տարեկան) Մեդվեժիեգորսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս, գյուտարար և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ[1], Երևանի պետական համալսարան[1] և ԱրմՖԱՆ[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1929) |
Կոչում | դոցենտ[1] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների թեկնածու[1] (1937) |
Սուրեն Սեթի Հարությունյան (մայիսի 14 (26), 1897[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 10, 1941[1], Մեդվեժիեգորսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քիմիկոս, գյուտարար։ Քիմիական գիտությունների թեկնածու (1937 թ.), դոցենտ (1935 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականին ավարտել է Մոսկվայի առաջին համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ Եղել է պողպատի, տորֆի Մոսկվայի ԳՏԻ-ների, ՍՍՏՍ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (Արմֆանի) ավագ գիտաշխատող։ 1933 թվականից դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1934 թվականից՝ Երևանի համալսարանում։ Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել է (Ա. Պ. Ղամբարյանի հետ, 1933 թ.) կաուչուկի սինթեզի լաբորատորիա, Հայաստանի քրոմպիկի գործարանում՝ սինթետիկ կաուչուկի գիտահետազոտական կենտրոնական լաբորատորիան (1933-1937 թվականներին՝ վարիչ)։ Մշակել է օրգանական ցնդող միացություններում քլորի քանակական ու ացետիլենում խառնուրդների արագ որոշման, ացետիլենից ու քլորաջրածնից վինիլքլորիդի, ացետիլենից միա- և երկվինիլացետիլենների ստացման եղանակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 322)։ |