Սուրբ Օլաֆի ճգնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Օլաֆի ճգնարան

Սուրբ Օլաֆի ճգնարան (նորվ.՝ Hellige Olav Skita), նորվեգական ուղղափառ մենաստանային համայնք` նախատեսված տղամարդկանց համար, որ գոյություն է ունեցել 2003-2013 թվականներին Ֆոլդալ կոմունայում։ Տեղի գլխավոր եկեղեցին նվիրված է եղել սուրբ ճգնավոր արքա Օլաֆ Նորվեգացուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճգնարանի հիմնադիրը 2003 թվականին եղել է նորվեգացի ուղղափառ քահանա Իոնը (Jon Føyen), որը Կենտրոնական Նորվեգիայի Սթեյնհաուգեն բնակավայրում գտնվող իր ֆերմայում հիմնել է տղամարդկանց ճգնարան[1][2][3]։

2003 թվականի հունիսի 27-28-ին` Վիեննայի և Ավստրիայի եպիսկոպոս Իլարիոնի և հոգևորական Կլիմենտի այցի շրջանակներում օծվել է գյուղական ճգնարանի մատուռը, որը կառուցվել է նորվեգական ոճով և նվիրված է ճգնավոր արքա Օլաֆ Նորվեգացուն[4]։ Մատուռի համար Փրկչի և Աստվածամոր սրբապատկերները պատրաստվել են Սանկտ Պետերբուրգում։

Ճգնարանը գտնվել է Օսլոյից Տրոնհեյմ ավանդական ուխտագնացության ճանապարհին, որտեղ Նիդարոսի տաճարում գտնվում է ճգնավոր արքայի դամբարանը, և ամեն տարի անցկացվում է «Սուրբ Օլաֆ Նորվեգացու օրեր» միջազգային փառատոնը[5]։

2013 թվականի մայիսի 22-ին` սուրբ Նիկոլայի օրվա տոնակատարությանը, ճգնարանում Ալեքսանդր Վոլոխանը մատուցել է վերջին պատարագը, ինչից հետո ճգնարանը պաշտոնապես լուծարվել է, իսկ մատուռը տեղափոխվել է Սթիքլեսթադ` Օլաֆ Նորվեգացու նահատակության վայրը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]