Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի (Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար, մշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
ԹեմYerevan and Armenia diocese?
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Մասն էԱրգելոց «Կումայրի»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Կառուցման սկիզբ1875-1880
Հիմնադրված19-րդ դար
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Saint Michael the Archangel's Church, Gyumri Վիքիպահեստում

Սուրբ Միքայել հրեշտակապետ եկեղեցի, ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատուն Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Կումայրու հին գերեզմանոցի՝ ներկայիս Գորկու զբոսայգու շրջակայքում՝ «Պատվո Բլուր» հարթակում։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամատուն-եկեղեցին կրում է Միքայել հրեշտակապետի անունը։ Ժամատունը կառուցվել է տեղական սև սրբատաշ քարով։ «Պլպլան ժամ» է կոչվում շողշողացող թիթեղյա գմբեթի պատճառով։ Եկեղեցին օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից։ 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետո ժամատունը փակվել է։ 1980-ականներին ծառայել որպես հայ-ռուսական բարեկամության թանգարան։ 1988 թվականի երկրաշարժից կառույցը վնասվել է և ոչնչացել են ցուցադրության նմուշները։ 1997 թվականին ժամատունը դարձել է Սուրբ Միքայել հրեշտակապետի անվամբ ռուսական ուղղափառ եկեղեցի։ Ժամատունը չափերով մեծ չէ, հորինվածքը կենտրոնագմբեթ է։ Եկեղեցին քառակուսի հատակագծով շինություն է, դրսի կողմից չորս անկյուններին միացած հաստ, աստիճանաբար նեղացող հենապատերով։ Հարավային և հյուսիսային կողմերից աստիճանները տանում են դեպի երկու մուտքեր, որոնցից օգտագործվում է միայն դեպի բակ բացվող դուռը։ Եվս մեկ դուռ կա ժամատան արևմտյան կողմից։

Պատվո բլուր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարսի ամրոցի գրավման ժամանակ զոհվածների հիշատակին»

«Պատվո բլուրը» (Холм Чести) կառուցվել է 1856 թվականին Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով[2]։

2010 թվականին «Պատվո բլուրը» վերանորոգվում է և վերաբացվում է նաև Սուրբ Միքայել հրեշտակապետի ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատունը։ Եկեղեցին գերեզմանատան հետ կազմում է մի ամբողջական համալիր, որը կառուցված է ՌԴ Ուլյանովսկ քաղաքի ճարտարապետ Օլեգ Վլադիմիրովի նախագծով։ Մինչ համալիրի վերանորոգումը եկեղեցու տարածքի հողատարածքը զբաղեցված էր եղել երկրաշարժին կացարաններ կորցրած գյումրեցիների տնակներով։ Վերանորոգումից հետո համալիրի տարածքում՝ պատի դիմաց, որի վրա փորագրված են 155 զոհերի անունները, կանգնեցվել է 13 մ բարձրությամբ հուշակոթող՝ «Կարսի ամրոցի գրավման ժամանակ զոհվածների հիշատակին» խորագրով (քանդակագործ՝ Բորիս Միկեշին)։ Սա 1910 թվականին Կարսում կանգնեցված հուշակոթողի կրկնօրինակն է՝ բացառությամբ թուրքական կիսալուսնով դրոշի[3]։

Պատվո բլուրի հայ եկեղեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվո բլուրն իր հայկական եկեղեցիով 1880-ական թվականներին

Պատվո բլուրի տարածքում եղել է հայկական եկեղեցի, որի մասին ոչ մի հիշատակություններ չկան։ Եկեղեցու գոյության մասին է վկայում միայն 1880-ականների նկարը, երբ դեռ Պատվո բլուրում չէր կառուցվել Պլպլան ժամը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. На мемориальном кладбище «Холм Чести» в Гюмри освящена часовня в честь святого Архистратига Михаила
  3. Армения: в Гюмри освящена православная часовня св. Архистратига Михаила
  4. «Գյումրու Սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցի. Պլպլան ժամ». Վերցված է 2015 Օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]