Սուրբ Հարություն եկեղեցի (Մայկոպ)
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մայկոպ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1912 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Հիմնադրված | 1912 |
Մայկոպի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Воскресения), հայ առաքելական եկեղեցու վանք Ադիգեայի Մայկոպ քաղաքում (Հաղթանակի փողոց, տուն 10)[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայկոպում հայերն առաջին անգամ հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նրանք եղել են Նոր Նախիջևանից, Ղրիմից ու Արևմտյան Հայաստանից գաղթածներ, ինչպես նաև համշենահայեր Տրապիզոն, Օրդու, Սամսուն քաղաքների ծայրամասերից (Սև ծովի հարավային ափեր), որոնք փախել են Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների պատճառով։ Մայկոպի հայկական համայնքը եղել է փոքրաթիվ․ 1897 թվականին այնտեղ ապրել է 381 հայ (265 տղամարդ և 116 կին), 1902 թվականին՝ 344 (168 և 176), 1908 թվականիցն՝ 540 (256 և 284), 1915 թվականին՝ 762 (392 և 370), 1916 թվականին՝ 639 (355 և 284)։
Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1912 թվականին[1]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապես եկեղեցին եղել է ուղղանկյուն երկհարկանի շենք՝ կառուցված գավառային մոդեռն ոճով։ Հետագայում կառուցված համաչափ շինության պատճառով այն դարձել է П-աձև և կորցրել իր սկզբնական տեսքը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Архитектурные памятники города Майкопа конца XIX века — начала XX века». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.