Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս)
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
|
|
|
| Եկեղեցի | |
|---|---|
Սուրբ Կարապետ վանքը մինչ ավերումը
|
|
| Տեղադրություն | Արևելյան Հայաստան, Վասպուրական, Նախիջևան, Ապրակունիս |
| Աշխարհ | Վասպուրական |
| Պատմական երկիր | Հայաստանի Էմիրություն, |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Կարգավիճակ | Ավերակներ |
| Ակտիվ է | Ոչ |
| Ճարտարապ. տիպ | Գմբեթավոր բազիլիկա |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 8-րդ դար |
| Կառուցման ավարտ | 9-րդ դար |
| Ավերում | 2004 թ. |
|
|
|
|
|
|
Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Ջուլֆայի շրջանում) Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս գյուղի մոտ, սարավանդի վրա։ Հիմնադրել է Մաղաքիա Ղրիմեցի վարդապետը 1381-ին։ Աշակերտներ հավաքելով՝ հրավիրել է Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն և վանքում հիմնադրել Ապրակունյաց բարձրագույն տիպի դպրոցը, որի առաջին րաբունապետն է դարձել Հովհան Որոտնեցին։ Վանքի շինարարությունն ավարտել է Գրիգոր Տաթևացին, որը Հովհան Որոտնեցու մահից հետո՝ 1386-ին փոխարինել է նրան որպես րաբունապետ, իսկ 1391-ին, Լենկթեմուրի արշավանքի պատճառով, ստիպված հեռացել է Երնջակից։ XV–XVI դդ․ Ա․ Ս․ Կ․ վ․ և նրա դպրոցն անկում են ապրել, XVII դ․ եկեղեցին ու մյուս շինություններն արդեն եղել են խարխուլ վիճակում։ 1655-ին Եսայի ու Ղազար վարդապետները նոր եկեղեցի են կառուցել՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, բազմանիստ խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով։ Ս․ Կարապետ եկեղեցու հիմն․ ծավալը կառուցված է սրբատաշ բազալտից, իսկ բարձր, սլացիկ թմբուկով գմբեթը՝ աղյուսից։ Հարդարանքի տարրերն են պատերի ստորին մասի բազմագույն, շախմատաձև շարվածքը և դեկորատիվ կամարաշարը։ Եկեղեցու խորանի վերևի արձանագրության մեջ նշված է ճարտարապետի անունը՝ Դավիթ ուստա։ Արմ․ ճակատին 1664–1666-ին կցել են եռակամար գավիթ-սրահ (այժմ՝ ավերակ)։ Հվ-ից կից է թաղածածկ, երկար Ս․ Ստեփանոս մատուռը, որը, ըստ չափածո շին․ արձանագրության, 1714-ին կառուցել է շոռոթեցի վաճառական Խոջա Այվազը։ 1705-ին նախիջևանցի պարոն Աղամալը Ս․ Ստեփանոս մատուռի տանիքին երկհարկ զանգակատուն է կառուցել։ Ս․ Կարապետ եկեղեցու ներսը Նաղաշ Հովնաթանի որդիներ Հարությունը և Հակոբը 1740-ին զարդարել են բարձրարվեստ որմնանկարներով․ պահպանված հատվածներից արժեքավոր են Աստվածածնի, Պողոս և Պետրոս առաքյալների դիմապատկերները։ Ա․ Ս․ Կ․ վ․ XIV–XVIII դդ․ եղել է հոգևոր, մշակութ․ և գրչության կենտրոն։ Այդտեղի ձեռագրերից առանձնանում է Հակոբ գրչի 1386-ին ընդօրինակած Ժողովածու բանից Գրիգոր Նարեկացվո, Գրիգոր Տղայի և այլոց-ը։ Վանքը եղել է նաև օձի խայթոցը բուժող հայտնի ուխտատեղի։ Ա․ Ս․ Կ․ վ-ում պահվել են ս․ Կարապետի և ս․ Հովհան Ոսկեբերանի մասունքները, Հազարափրկիչ խաչը, որը համաճարակների ժամանակ թափորով տարել են ախտահարված վայրերը (օր․, 1878-ին՝ Ագուլիս)։ Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․7, 2-րդ պատկերը։
Բովանդակություն |
[խմբագրել] Ներկա վիճակ
Ըստ շոտլանդացի գիտնական Ս. Սիմի, եկեղեցին քանդել են մոտավրապես 2004 թ., իսկ իրեն տեղը միայն ավերակներ են:[1]
[խմբագրել] Գրականություն
- Սեդրակյան Ա․, Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու, Վաղ-պատ, 1872։
- Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։
- Սմբատյանց Մ․, Նկարագիր Սուրբ Կարապետ վանից Երնջակա և շրջակայից նորա, Տփխիս, 1904։
- Այվազյան Ա․, Աբրակունիսի Սուրբ Կարապետ վանքը, Էջմիածին, 1976, դ 7։
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան — Երևան: «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002. — էջ {{{մեջբերվող էջեր}}}. — 1076 էջ.