Սուրբ Թորոս եկեղեցի (Նոր Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Թորոս (այլ կիրառումներ)
Սուրբ Թորոս եկեղեցի (Նոր Նախիջևան)


Պատմական երկիր Ռուսաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակքանդված
Կառուցման սկիզբ1783
Կառուցման ավարտ1786
Ավերում1930-ականներ, 1941
Սուրբ Թորոս եկեղեցի (Նոր Նախիջևան) (Ռուսաստան)##
Սուրբ Թորոս եկեղեցի (Նոր Նախիջևան) (Ռուսաստան)

Սուրբ Թորոս եկեղեցի, տաճար Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։ Պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ Տաճարը կորսված է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Նախիջևանի Սուրբ Թորոս եկեղեցու շինարարությունը գրեթե համընկել է Սուրբ Գևորգ եկեղեցու կառուցման հետ (1783-1786 թվականներին)։ Սուրբ Թորոսը հիմնադրվել է 1783 թվականին՝ սուրբ Թորոսի տոնին։ Շինարարությունը նախատեսված էր քաղաքի հարավարևելյան մասում։ 1786 թվականի նոյեմբերի 22-ին, եկեղեցու շինարարության ավարտից հետո, այն օծվել է։

Եկեղեցին կառուցվել է բյուզանդական ոճով, փոքր չափսի էր, ըստ առանցքի ձգված արևելքից արևմուտք։ Եկեղեցում կար գմբեթով ավարտվող և զանգակատնով լուսային թմբուկով խորանային ապսիդ։ Տաճարում կար տասը խաչքար։

1863 թվականից եկեղեցուն կից գործել է եկեղեցական ծխական դպրոց։ Եկեղեցու կողքին գտնվել է գերեզմանատուն, որը կոչվել է նաև «Թորոսյան»։ Եկեղեցու անունն անցել է նաև փողոցին՝ Ֆեոդորովսկայա։ Ավելի ուշ այն հաջորդաբար վերանվանվել է 2-րդ Ինժեներական, Մ. Սարյան փողոց։

Տաճարը փակվել է 1930-ականների սկզբին, նույն թվականներին էլ մասնակիորեն քանդվել է։ Պահպանված պատերը պայթեցվել են 1941 թվականի աշնանը։ Ստացված շինանյութից կառուցել են բարիկադներ՝ պատրաստելով խոչընդոտներ հարձակվող գերմանական զորքերի համար։

Ներկայումս քանդված եկեղեցու տեղում դատարկ տարածություն է մետաղական մասնավոր խցավոր ավտոտնակներով։

Հոգևորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թորոս եկեղեցու հոգևորականները 1843 թվականից եղել են.

  • քահանա Թադեոս Տեր-Թադեոսյանց
  • ավագ քահանա Գևորգ Բալաբանյանց (Պետրոսյան)
  • քահանա Մովսես Զարիֆյան
  • ավագ քահանա Սարգիս Մաքսիմաջյան
  • քահանա Անանիա Տիրալյան
  • քահանա Քրիստափոր Թանկայան

Սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակին եկեղեցում գտնվել է Սուրբ Թորոսի անվան (Հայ Թոդոր) քառանիստ կնքաքարը, որը բերվել էր Թեոդոսիայից (Ղրիմ)
  • Եկեղեցում պահվել են ձեռագիր կրոնական մագաղաթյա գրքեր
  • Եկեղեցում արծաթյա տուփի մեջ պահվել են սուրբ Թորոսի մասունքները

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вартанян В. Г., Казаров С.С. Армянская-Апостольская Церковь на Дону // Ростов н/Д., 2001.
  • Малаховский Е. И., Лаптев Г.Ф. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону, утраченные и существующие // Ростов-на-Дону, АКРА, 2003.
  • Шахазиз Е. Новый Нахичеван и новонахичеванцы. Перевод с армянского Ш. М. Шагиняна // Ростов-на-Дону, 1999.
  • Халпахчьян О. X. Архитектура Нахичевани-на-Дону // Ер., 1988.
  • Российская и Ново-Нахичеванская епархия Армянской Апостольской Церкви. Исторический путь. М., 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]