Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Նովոռոսիյսկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նովոռոսիյսկ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2001 |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2001 |
Church of St. Gregory the Illuminator in Novorossiysk Վիքիպահեստում |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Григория Просветителя), Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տաճար Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը սկսվել է 2001 թվականին։ Կառուցվել է հավաքված նվիրատվություններով։ Տաճարի շինարարությունն ամբողջովին ավարտվել է 2008 թվականի վերջին։ Ճարտարապետական նախագծի հեղինակն է Կուբանի վաստակավոր ճարտարապետ Լևոն Արտավազդի Ավալյանը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարը երեսպատված է Հայաստանից բերված վարդագույն տուֆով։ Եկեղեցու տարածքը ցանկապատվել է դեկորատիվ պարիսպով, գիշերային ժամերին տաճարը լուսավորվում է՝ շենքի ճարտարապետության առանձնահատկությունն ընդգծելու և տաճարի թեթևության տպավորություն ստեղծելու համար։ Բացի այդ, եկեղեցու տարածքում կան եկեղեցական կայքի վաճառք իրականացնող կրպակ և սանիտարական շինություններ ծխականների համար։ Տաճարի ներսի որմնանկարներն իրականացրել են Էջմիածնի գեղարվեստական արվեստանոցի նկարիչ-վերականգնողները։
Գմբեթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին մոտ 30 մետր բարձրության վրա ունի չորս ոսկեզօծ գմբեթ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 100 կգ։ Ըստ տաճարի վանահայր տեր Կոմիտասի՝ եկեղեցու բոլոր տարրերը խորապես խորհրդանշական են։ Այսպես, օրինակ, խաչերով չորս ոսկեզօծ գմբեթները խորհրդանշում են քրիստոնեության չորս հոսանքները։ Իսկ եկեղեցին թռչունի թռիչքի բարձրությունից նույնպես հիշեցնում է խաչ։ Տաճարի երկու հարկերը խորհրդանշում են Քրիստոսի մարդկային և աստվածային էությունը։