Սուխմու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուխմու
մ․թ․ա․ 14-րդ դար - մ.թ.ա. 6-րդ դար Հաշտյանք 
Բալահովիտ 
Անձիտ 
Քարտեզ

Սուխմու (նաև՝ Սուխնու, Ցուխմա, Սուխմե, Զուխմա, Սուխմի, Սուխնի, Զուխմե, Ծուխմա, Նեմմե, Նիմմե, Նիմմի, Նիմնի, Տումե, Տումմե, Տումմի, Տումնի), հնագույն երկրամաս Հայկական լեռնաշխարհում՝ Վանի թագավորությունում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուխմուն հիշատակվում է մ․թ․ա․ 14-13-րդ դարերում, հեթական և ասորեստանյան արձանագրություններում։ Ճշգրիտ տեղադրությունն անորոշ է։ Ուսումնասիրողների մեծ մասը երկրամասը տեղադրում Կարինի և Բալուի միջև՝ Հաշտյանք, Բալահովիտ, Անձիտ գավառների տեղում։ Նիկողայոս Ադոնցը Սուխմուն համարում է Դայանի երկրամասի մի շրջանը։ Ոմանք գտնում են, որ վրացերենում Հայաստանի Սոմխեթի և հայերի սոմեխի անվանումները ծագում են Սումխուի Սուխմի և Սուխմա ձևերից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 706 — 804 էջ։
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 323 — 992 էջ։