Սորբում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիկուլու Ֆամիլիեի (Amiculu Familiei)

Սորբում (լատ.՝ sorbere — կլանել), պինդ կամ հեղուկ նյութի շրջապատում գտնվող գազերի, հեղուկների և լուծված նյութերի մոլեկուլները կլանելու երևութը։ Կլանող նյութերը կոչվում են սորբենւոներ, կլանվողները՝ սորբատներ։ Սորբում պինդ կամ հեղուկ սորբենտի ծավալով կոչվում է աբսորբում, մակերևույթի վրա՝ ադսորբում, կլանումը գազային միջավայրից պինդ կամ հալված սորբենտի ծավալով՝ օկկլյուզիա։ Եթե Սորբումը ուղեկցվում է քիմիական փոխազդեցությամբ, ապա այն քեմասորբում է, գոլորշիների կլանումը բարձր ծակոտկեն սորբենտով հաճախ ուղեկցվում է մազանոթային կոնդենսմամբ՝ մազանոթներում և ծակոտիներում գոլորշին հեղուկանում է։ Սորբում կարեոր դեր ունի քիմիական․ ռեակցիաները և քիմիական արդյունաբերական․ պրոցեսներն իրականացնելու գործում։ Կենսբանական բազմաթիվ պրոցեսներ իրականանում են Սորբման միջոցով (CO2-ի մոլեկուլների կլանումը բույսի, ամինաթթուներինը՝ էրիթրոցիտների կողմից, ֆագի ամրացումը մանրէներին են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png