Սոնյա Ռիկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնյա Ռիկել
ֆր.՝ Sonia Rykiel
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25, 1930(1930-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4][5]
Մահացել էօգոստոսի 25, 2016(2016-08-25)[6][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Մասնագիտությունgrand couturier, դիզայներ, մանկագիր, գրող և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
Երախտիքի շքանշանի Մեծ կոմանդոր[8] «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր[8] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներNathalie Rykiel? և Jean-Philippe Rykiel?
Կայքsoniarykiel.com
Ստորագրություն
Изображение автографа
 Sonia Rykiel Վիքիպահեստում

Սոնյա Ռիկել (ֆր.՝ Sonia Rykiel, մայիսի 25, 1930(1930-05-25)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4][5] - օգոստոսի 25, 2016(2016-08-25)[6][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի մոդելյոր[9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյոյի սյուր Սենում, եվրոպացի ներգաղթյալների՝ Ռուսաստանից և Ռումինիայից Ալֆրեդ Ֆիլսի և Ֆանի Թեսլերի ընտանիքում։ Հայրը ժամագործ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ 17 տարեկանում Սոնյա Ռիկելը աշխատանքի է անցնում տեքստիլ խանութում որպես ցուցափեղկերի ձևավորող։ Նրա առաջին ամուսինը տրիկոտաժե հագուստեղենի խանութի սեփականատեր էր։ 1962 թվականին Սոնյա Ռիկելն ամուսնու բուտիկի համար ստեղծեց առաջին սվիտերները և հագուստ հղիների համար և շուտով Ռիկելին սկսեցին անվանել «Տրիկոտաժի թագուհի»[11][12][13]։

Առաջին սեփական բուտիկը Փարիզում բացել է 1986 թվականին, դե Գրենել փողոցում՝ Սենայի ձախ ափին[14]։

Sonia Rykiel նորաձևության տունը կանացի հագուստի հետ համատեղ թողարկում է տարբեր աքսեսուարներ և օծանելիք[15]։

2009 թվականի դեկտեմբերին Սոնյա Ռիկելը և շվեդական H&M առևտրային ցանցը համատեղ թողարկեցին «Sonia Rykiel pour H&M» ներքնազգեստի հավաքածուն։ Երկրորդ հավաքածուն թողարկվել է 2010 թվականի փետրվարին, այդ իրադարձությունը տոնվել է Մեծ պալատում։ Հայտարարվել է նաև երրորդ հավաքածուն[16]։

2010 թվականին Sonia Rykiel նորաձևության տունը հայտարարեց ինտերիերի գործվածքների առաջին սեփական հավաքածուի ստեղծման մասին։ 2010 թվականի հունիսին փարիզյան «La Gallerie Catherine Houard» պատկերասրահում տեղի ունեցավ Սոնյա Ռիկելի ավելի քան 200 նկարների ցուցահանդեսը։

Կյանքի վերջին տարիներին Ռիկելը տառապում էր Պարկինսոնյան հիվանդությամբ։ Մահացել 2016 թվականի օգոստոսի 25-ին, Փարիզում[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sonia Rykiel (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées
  6. 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  7. RKDartists (նիդերլ.)
  8. 8,0 8,1 Décret du 14 mai 2013 portant élévation aux dignités de grand'croix et de grand officier — 2013.
  9. Генеалогия семей Флис и Теслер
  10. L’Allemand s’appelait Pyjama Արխիվացված 2016-08-28 Wayback Machine: Дед и бабушка со стороны матери — Аврум-Мойше Манусович Теслер (?—1947) и Двейра Нухимовна Теслер — эмигрировали во Францию из Мирополя (ныне Украина) не позднее 1906 года. Отец эмигрировал во Францию из Васлуя (провинция Молдавия).
  11. «Nom: Tessier, Prénom: Adolphe. Né à Moshé Baron». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  12. Obituary in The Guardian
  13. Les Rykiel, bouquet de sœurs
  14. «Sonia Rykiel biography». soniarykiel.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  15. «9 сентября в Москве открывается бутик SONIA RYKIEL». Intermoda.ru (ռուսերեն). Dm. Babushkin. 06.09.2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  16. «Соня Рикель» (ռուսերեն). Fashion Bank.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  17. «Выставка рисунков Сони Рикеля в галереи «La Gallerie Catherine Houard»». dekozap.ru (ռուսերեն). DekoZap. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Ռիկել» հոդվածին։