Սոմա Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոմա Համբարձումյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1974 (49 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ, ախտաբան-մորֆոլոգ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Պաշտոնպրոֆեսոր
ԶավակներԴավիթ Ղազարյան, Տիգրան Ղազարյան

Սոմա Վազգենի Համբարձումյան (սեպտեմբերի 11, 1974, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-ախտաբան, պաթոհիստոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր[1] (2013), պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Ռ.Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի պաթոհիստոլոգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմա Համբարձումյանը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում։ 1991թ.-ին ընդունվել և 1997 թ. ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, ստացել բուժող բժշկի որակավորում։

1997-1999 թթ. ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա։

1999-2002 թթ. սովորել է  ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոնի ասպիրանտուրայում։

1999 թ.-ին ք. Արտաշատի հիվանդանոց ՓԲԸ-ում աշխատել է որպես բժիշկ-պաթոհիստոլոգ,

2000 թ. ՀՀ Առողջապահության նախարարության Մ-3/263 որոշման հիման վրա ստացել է ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու լիցենզիա,

2002-2007 թթ. աշխատել է ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոնում, որպես ասիստենտ։

2002 թ. մասնագիտական գիտելիքների կատարելագործման կուրս։

2006 թ. մասնակցել է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի բազայի հիման վրա կայացած պաթոլոգ-անատոմների միության ռուսաստանյան II համաժողովին։

2007թ. <<Վիճակագրության մեթոդները կենսաբժշկական գիտությունների համար>> դասընթաց, Ամերիկյան համալսարան։

2007-2021 թթ. աշխատել է ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոնում որպես դոցենտ։

2009-2014 թթ. ուսումնական մասի վարիչ ՝ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնում։

2010-2013 թթ. աշխատել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում որպես պաթոհիստոլոգ։

2010 թ.-ին պարգևատրվել է ԵՊԲՀ հոբելյանական «Արծաթե մեդալով»՝ կրթության, գիտության, բժշկության և աշխատանքային բնագավառում անբասիր գործունեություն իրականացնելու համար։

2011-2018 թթ. Ռ.Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնում որպես պաթոհիստոլոգ։

2019-2021 թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա և շնորհվել բժիշկ-մասնագետի որակավորում՝ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ։

2019 թ.-ից հանդիսանում է ընտանեկան բժիշկների ակադեմիական միավորում ՀԿ անդամ։

2020 թ.-ից հանդիսանում է հայ ախտաբանանատոմների և ախտահյուսվածաբանների ասոցիացիայի անդամ։

2021 թ.-ից Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։

2022 թ.-ից հանդիսանում է ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի անդամ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թ.-ին պաշտպանել է ատենախոսություն` «Քմային նշիկների միջֆոլիկուլային հյուսվածքի հետմազանոթային վենուլների իմունաձևաբանական բնութագիրը խրոնիկական նշիկաբորբի ժամանակ» թեմայով և ստացել ախտաբանական անատոմիա և դատական բժշկություն մասնագիտության գծով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2][3],

2007 թ. հաճախել է «Վիճակագրության մեթոդները կենսաբժշկական գիտությունների համար» դասընթացին,

2009 թ. ԵՊԲՀ-ում անցել է կատարելագործում պաթոլոգիական անատոմիա մասնագիտությամբ (վկ. գրանց. թիվ՝ 4/317),

2013 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ամիլոիդոգենեզի կլինիկաձևաբանական բնութագիրը պարբերական հիվանդության ժամանակ» թեմայով և ստացել ախտաբանական անատոմիա և դատական բժշկություն մասնագիտության գծով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[4],

2014 թ. կատարելագործման կուրս է անցել ԵՊԲՀ դասախոսների որակավորման բարձրացման բաժնում։

Սոմա Վազգենի Համբարձումյանը հեղինակ է 1 մենագրության, 2 ուսումնամեթոդական ձեռնարկների և 75 տպագրված հոդվածների, որոնցից 10-ը՝ արտերկրի առաջատար ամսագրերում։ Մեկ դասագրքի համահեղինակ է։

Ունի գյուտի արտոնագիր՝ տրված ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից 2014 թվականին։

Կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոնտոլոգիա և հերիատրիա 2022 թ., Հերոնտոլոգիա և մանկաբուժություն՝ բժշկագիտության երկու հսկաներ 2022 թ., Ընտանեկան բժշկության 9-րդ գիտաժողով՝ միջազգային մասնակցությամբ 2022 թ., APASL STC on NAFLD/MAFLD: Non infectious Epidemic in XXI century, 2022, Ընտանեկան բժշկի պրակտիկայում հաճախ հանդիպող ախտորոշումների բուժում և կանխարգելում 2022 թ., Հետքովիդային բազմահամակարգային ախտահարումներ, թերապիա և ռեաբիլիտացիա VI կոնֆերանս 2022 թ., Ներքին և ընտանեկան բժշկության կոնգրես 2021 թ., Թերապևտների Եվրասիական ասոցիացիայի կոնֆերանս՝ պրեդիաբետի լաբորատոր մարկերները 2021 թ., Մանկաբուժության արդիական հարցեր ԱՊՀ երկրների մանկաբույժների գիտագործնական կոնֆերանս 2020 թ., Օստեոարթրիտ ռևմատոլոգիական կոնֆերանս 2020 թ., Սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների բուժման ժամանակակից մոտեցումները 2019 թ., Ընտանեկան բժշկության գիտական կոնֆերանս ԸԲՀԱՀԿ 2019 թ., Ընտանեկան բժշկության 7-րդ գիտաժողով միջազգային մասնակցությամբ 2019 թ., Ընտանեկան բժշկության առաջին շրջանավարտների 20-ամյակին նվիրված գիտական կոնֆերանս ԸԲՀԱՀԿ 2019 թ., «Երիտասարդ բժիշկները երրորդ հազարամյակի շեմին» (2001 թ.) ԵՊԲՀ Երիտասարդ բժիշկների կոնգրես (2010 թ.) Մանկական հեմատոլոգիա/օնկոլոգիայի սատելիտային սիմպոզիում (2012 թ.) Հեպատոպաթոլոգիական կոնֆերանս (2013 թ.) Գրանտների հավակնության իմացության կուրս (2002 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սոմա Համբարձումյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «Սոմա Համբարձումյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  3. «Քմային նշիկների միջֆոլիկուլային հյուսվածքի հետմազանոթային վենուլների իմունաձևաբանական բնութագիրը խրոնիկական նշիկաբորբի ժամանակ | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Ամիլոիդոգենեզի կլինիկաձևաբանական բնութագիրը պարբերական հիվանդության ժամանակ | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.