Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Սամվել Պետրոսյան |
Ստեղծում | ապրիլի 22, 2015 |
Բարձրություն | 4 մետր |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Մարալիկ |
Շինության ձև | հուշարձան |
Նյութ | բրոնզ |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Soghomon Tehleryan statue, Maralik Վիքիպահեստում |
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան, Հայոց ցեղասպանության վերապրող, ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հրապարակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում, 2015 թվականի ապրիլի 22-ին[1]։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, «Սողոմոն Թեհլերյան» հայրենասիրական հկ նախագահ Ռազմիկ Դարբինյանը, բարերար Յուրա Հովհաննիսյանը, քանդակագործ Սամվել Պետրոսյանը, մարալիկցիներ, հյուրեր։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնզաձույլ հուշարձանն ունի 4 մետր բարձրություն։ Թեհլիրյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ատրճանակը ձեռքին, ոտքի տակ Թալեաթի գլուխը[2]։ Հուշարձանը ստեղծել է քանդակագործ, ՀՀ Վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը։ Կառուցվել է բարերար Յուրա Հովհաննիսյանի աջակցությամբ։
Սողոմոն Թեհլիրյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։
-
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի բացման արարողություն
-
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը (2017 դեկտեմբեր)