Սոլյուտրեյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոլյուտրեյան մշակույթ, ուշ պալեոլիթյան հնագիտական մշակույթ Ֆրանսիայի և Հյուսիսային Իսպանիայի տարածքում։ Հաջորդել է Օրինյակյան և Պերիգորյան մշակույթներին, նախորդել Մադլենյան մշակույթին։ Ունի մ․թ․ա․ 18-15 հազար տարվա վաղեմություն։ 1860-ական թվականներին Սոլյուտրեյան մշակույթը առանձնացրել է Մորտիլիեն՝ Սոլյուտրե քարեդարյան կայանի (Ֆրանսիա) անունով։ Բնորոշվում է խնամքով պատրաստված, հղկված, դափնու կամ ուռենու տերևի ձևի, ինչպես նաև ակոսավոր կայծքարե շեղբերով։ Դրանց մի մասը ծառայել է իբրև նիզակների կամ տեգերի սայրեր, մյուսները՝ դանակներ ու դաշույններ։ Գտնվել են նաև կայծքարե քերիչներ, կտրիչներ, ծակիչներ, ոսկրե սայրեր, ասեղներ, մականներ, արվեստի առարկաներ ևն։ Կենտրոնական Եվրոպայի և ԽՍՀՄ եվրոպական մասի ուշ նեոլիթյան մի շարք կայանների նյութերի մեջ նմանության որոշ գծեր կան Սոլյուտրեյան մշակույթի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 490