Սնոբ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սնոբ (այլ կիրառումներ)

Սնոբ (ռուս.՝ Сноб), համացանցային հրատարակությամբ և տպագիր տարբերակով ռուսերենով լույս տեսնող ամսագիր։ Ներկայացվում է որպես «նախագիծ հաջողակ պրոֆեսիոնալների միջազգային հասարակության համար»։

Ամսագրում կարելի է գտնել ռեպորտաժներ, հարցազրույցներ, էսսեներ, գրականության հրապարակումներ, հեղինակային լուսանկարչական պատմություններ։

«Սնոբ» ամսագիրը կազմված է երեք հիմնական մասերից.

  • մեկ ամսվա ընթացքում ռուսախոս լսարանի բնակեցման հիմնական քաղաքներում (Մոսկվա, Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք) տեղի ունեցած իրադարձությունների հեղինակային ակնարկները
  • վավերագրական պատմվածքներ։
  • պատասխանատու սպառողի գրանցիչ։

Նախագծի մասնակից են դառնում խմբագրության հրավերով կամ սեփական ցանկությամբ։ Նախագծի խմբագրության կողմից հրավիրված և «Սնոբի» կյանքի մեջ ակտիվ դեր խաղացող մասնակիցների թվում են. Բորիս Ակունինը, Սերգեյ Պարխոմենկոն, Վալերի Պանյուշկինը, Լյուդմիլա Պետրուշևսկայան, Անդրեյ Մակարևիչը, Վլադիմիր Սորոկինը, Անտոն Նոսիկը, Օլեգ Կաշինը, Ալյոնա Դոլեցկայան, Դմիտրի Խվորոստովսկին, Եվգենի Բաբուշկինը և այլք։

Խմբագրությունը զբաղեցնում է նախկին «Կարմիր Հոկտեմբեր» («Կրասնի Օկտյաբր») հրուշակարանի նախկին շենքի վերին հարկը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]