Սիրո ապարանջան (Cartier)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրո ապարանջանի նոր թողարկում (պտուտակահանը չի պատկերված)

Սիրո ապարանջան (LVe ոճով, «O» տառի ներսում հորիզոնական գծով, որը վերաբերում է ապարանջանի կողպման մեխանիզմին), ոսկերչական իր, որը ստեղծվել է 1969 թվականին Ալդո Չիպուլոյի կողմից Cartier ընկերության համար[1][2]։ Սիրո ապարանջանի վաղ տարբերակներին բնորոշ էր ոսկեզօծումը, մինչդեռ ավելի նոր նմուշները ստեղծվում են ամուր ոսկուց կամ պլատինից[3]։ Ապարանջանների գները տարբեր են` կախված ապարանջանի նյութերից, իսկ որոշները կարող են գերազանցել 35,000 դոլարը։ 2015 թվականի դրությամբ սիրո ապարանջանը դեռևս արտադրության մեջ է, և Cartier-ը զարգացնում է այդ գիծը` ներառելով այս յուրօրինակ ապարանջանի դիզայնի վրա հիմնված արտադրանք, այդ թվում` ճարմանդներ, մատանիներ, ականջօղեր, մանյակներ և ժամացույցներ։ 2006 թվականին գիծը համարվում էր Cartier-ի պատմության ամենահաջող հավաքածուն[4]։

Ապարանջանը որոշակի քննադատության է արժանացել նրա դիզայնի վերաբերյալ, որը ոմանք համեմատում են միջնադարյան սրբազան գոտիների հետ.[5][6]: Սիրո Ապարանջանները նաև խնդիրներ են առաջացրել ավիաընկերության անվտանգության աշխատակիցների և տրանսպորտի անվտանգության վարչության գործակալների մոտ, որոնք նշում են, որ ապարանջանները 2015 թվականին «ամենամեծ պրոբլեմն էին», քանի որ անհրաժեշտ էր հեռացնել ավիաուղիների ուղևորների ամբողջ մետաղական իրերը օդանավակայանի անվտանգության մետաղական դետեկտորների միջով անցնելիս և անհրաժեշտ էր ապարանջանները հեռացնել[7]։

1990-ական թվականներին Cartier-ը դատավարություն է սկսել Մանհեթենի և Պուերտո Ռիկոյի զարդերի խանութների դեմ, պնդելով, որ խանութները վաճառում են կեղծ ապարանջաններ[8][9]։

Կողպման մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն այլ ավանդական ապարանջանների, որոնք ձեռքի վրա սահելով բավական լայն են դաստակի վրա կամ հեշտությամբ կարող են բացվել, որպեսզի դրանք կրեն, սիրո ապարանջանը նախատեսված է բացել` օգտագործելով միայն հատուկ պտուտակահան, որը տրամադրվում է ամեն ապարանջանի հետ[10]։ Պտուտակահանը մատչելի է նաև մանյակի ձևով, որը թույլ է տալիս, որ ապարանջանը «կողպվի» մեկ անձի վրա, իսկ «բանալին» պահվի մյուսի պարանոցին, որպես իրենց փոխհարաբերությունների խորհրդանիշ։

Փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cartier-ն առաջարկեց 18 կարատ դեղին ոսկով, 18 կարատ «վարդագույն» ոսկով, 18 կարատ սպիտակ ոսկով և պլատինով սիրո ապարանջան։ Որոշ ապարանջաններ ներկայացվում են պտուտակի պտույտի տեղում կամ փոխարեն ադամանդներով։ Առաջարկվում են նաև կերամիկական դետալներ և հատուկ գունավոր թանկարժեք քարեր։ Ադամանդապատ տարբերակները հասանելի դարձան 2009 թվականին։ Չփակվող կամ չկողպվող փակոցներ տարբերակները նույնպես հասանելի են։

2006 թվականի հունիսին Cartier-ը ներկայացրեց սիրո բարեգործական ապարանջան, բաղկացած մետաքսե լարից և LOVE բառը կրող ոսկե օղակից։ Cartier-ը յուրաքանչյուր ապարանջանի վաճառքից 150 դոլար նվիրաբերում է տարբեր բարեգործական կազմակերպությունների, որոնցից յուրաքանչյուրը ֆինանսավորվում է նվիրատվություններով։ Բարեգործական ապարանջանի 2009 թվականի տարբերակը ներկայացրեց դերասանուհի Եվա Մենդեսը[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Enduring Love: The Lasting Value of the Cartier Love Bracelet». Vogue (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. «Who Wears the Cartier Love Bracelet?». Town & Country Magazine. 2015 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «How To Spot A Fake Cartier Love Bracelet». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  4. Ballentine, Sandra (2006 թ․ օգոստոսի 27). «Prisoner of Love». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «Manacled! Why ARE so many women paying £4,000 for this look-at-me bracelet... which you can only take off with a screwdriver?». Mail Online. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «Would you spend £4,000 on a bracelet that you need a SCREWDRIVER to remove?». Daily Express. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. Georgia Diebelius, Georgia (2015 թ․ նոյեմբերի 24). «What not to wear to the airport: The items of clothing most likely to spark a security delay revealed». Daily Mail. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «Cartier suing neighbor stores for fake bracelets. (alleged counterfeit Cartier Love Bracelet)». Women's Wear Daily (subscription required). 1993 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «CARTIER SUES LANDAU HYMAN». Women's Wear Daily (subscription required). 1998 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «Cartier Love Bracelet». 2009 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. «Cartier launches charity bracelet». 2009 թ․ հունիսի 12. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]