Կարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարատ (իտալ.՝ carato, հուն.՝ κεράτιον - եղջերենու պատիճ, որի սերմերը ծառայել են որպես զանգվածի միավոր), թանկարժեք քարերի և մարգարտի զանգվածի արտահամակարգային միավոր։ Կրճատ նշանակումը՝ կար.։

1 կար = 0, 2 գ = 200 մգ։

Բացի զանգվածի չափման միավորից, կարատը նաև ծավալի և ոսկու մաքրության չափման միավոր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png