Սիսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտիպատրոս
հուն․՝ Σίσις Sisis
Փոքր Հայքի թագավոր
մ.թ.ա. 2-րդ դար
 
Ազգություն հայ
Ծննդավայր Փոքր Հայք
Զավակներ Անտիպատրոս

Սիսիդ նաև Սիսիս (հուն․՝ Σίσις Sisis, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 2-րդ դար), Փոքր Հայքի թագավոր, Տիբարեների (Տիբերիա) և Խալիբների (Խաղտիք) իշխան Անտիպատրոսի հայրը։ մ.թ.ա. 112 թվականին Սիսիդը ստիպված է եղել զիջել Միհրդատ Եվպատորին և Փոքր Հայքը հանձնել նրան։ Երբ հռոմեացիները հաղթում են Միհրդատին, իրենց գերիշխանության տակ վերահաստատում են Փոքր Հայքի թագավորությունը, որպես իշխանություն[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ստրաբոնը Հայոց մասին», Երևան, 1940, էջ 75
  2. «Iranisches Namenbuch» հայերեն՝ Իրանական անձնանունների գիրք, էջ 304ա
  3. «Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին», Հակովբոս Տաշյան, պատմական-ազգագրական հարեւանցի ակնարկ մը, Վիեննա, 1921. էջ 13
  4. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 527

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 527
  • «Ստրաբոնը Հայոց մասին», Երևան, 1940, էջ 75
  • «Iranisches Namenbuch» հայերեն՝ Իրանական անձնանունների գիրք, Ֆերդինանդ Ջասթին, Marburg, 1884, էջ 304ա
  • «Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին», Հակովբոս Տաշյան, պատմական-ազգագրական հարեւանցի ակնարկ մը, Վիեննա, 1921. էջ 13