1515 թ. Հաբսբուրգների հետ կնքել է համաձայնագիր, որով Յագելլոներից Հաբսբուրգներին են անցել Չեխիան և Հունգարիան։ 1519-1521 թթ. պայքարել է Տևտոնյան օրդենի դեմ, այնուհետև թույլ է տվել օրդենի մագիստրոսին այն դարձնել աշխարհիկ Պրուսական դքսություն, որը վասալական կախման մեջ էր Լեհաստանից։ Սիգիզմունդ I-ի օրոք 1526 թ. Մազովիան մտել է Լեհաստանի կազմի մեջ։ Սիգիզմունդ I-ի որոշ փոփոխությունների է ենթարկել Լեհահայոց դատաստանագիրքը և 1519 թ. ներկայացրել սեյմին՝ հաստատելու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 358)։