Սթիվեն Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Դևիս
անգլ.՝ Steven Davis
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1985(1985-01-01)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Ballymena
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Սթիվեն Դևիս (անգլ.՝ Steven Davis, հունվարի 1, 1985(1985-01-01)[1][2][3], Ballymena), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։ Անցկացրած խաղերի քանակով (140) Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի և բրիտանական բոլոր հավաքականների ռեկորդակիր։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիսը 2008 թվականի հունվարին վարձակալության իրավունքով միացել է Գլազգո քաղաքի «Ռեյնջերս» ակումբին[4][5]։ Մինչ այդ հանդես է եկել անգլիական «Աստոն վիլլայում» և «Ֆուլհեմում»։ Իր վարձակալության ընթացքում Դևիսը մասնակցել է 26 հանդիպման և խփել մեկ գոլ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում «Վերդերի» դարպասը։ Խաղացել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչում, որը 0:2 հաշվով պարտվել է «Զենիթին»։

Դևիսը լիարժեք գործարք է ձևակերպել «Ռեյնջերսի» հետ[6], և «Այբրոկսում» առաջին ամբողջական մրցաշրջանը անցել է արդյունավետ։ Թիմակիցները նրան ճանաչել են տարվա լավագույն ֆուտբոլիստ։

2012 թվականի հուլիսի 6-ին Դևիսը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «<Սաութհեմփթոն» ակումբ՝ կնքելով եռամյա պայմանագիր[7]։

2019 թվականի հունվարի 6-ին վարձավճարով վերադարձել է «Ռեյնջերս» մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը[8][9]։

2022 թվականի մայիսի 18-ին կրկին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2022-ի եզրափակչին, որը 1:1 հաշվով պարտվել է «Այնտրախտ Ֆրանկֆուրտին» (4:5՝ 11 մետրանոցներով)։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մարտի 31-ին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի Բուլղարիայի հավաքականի դեմ տնային խաղում (0:0)[10]՝ անցկացնելով իր 126-րդ հանդիպումը ազգային հավաքականում[10]։ Դևիսը Մեծ Բրիտանիայի երկրների (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս և Հյուսիսային Իռլանդիա) ռեկորդակիր է դարձել հավաքականի կազմում հանդիպումների թվով՝ գերազանցելով Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնի ռեկորդը (125 հանդիպում ազգային հավաքականի կազմում)[10]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հոկտեմբերին դարձել է շոտլանդական «Ռեյնջերս» ակումբի նոր գլխավոր մարզիչ՝ պաշտոնը ստանձնելու պահին պաշտոնապես չավարտելով ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան[11]։

Ձերռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջերս»

  • Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն (4)՝ 2008/09, 2009/10, 2010/11, 2020/21
  • Շոտլանդիայի գավաթի գավաթակիր (2)՝ 2007/08, 2008/09
  • Շոտլանդական լիգայի գավաթի գավաթակիր (3)՝ 2007/08, 2009/10, 2010/11
Ընդհանուր՝ 9 գավաթ

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի ամսվա Խաղացող (2)՝ հունվար 2010, սեպտեմբեր 2011
  • Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների վարկածով՝ տարվա ֆուտբոլիստ՝ 2010

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի խաղերի ռեկորդակիր՝ 126

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Trio Loaned» (անգլերեն). Official website of Fulham FC. 31.01.2008. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  5. «Биография на официальном сайте «Рейнджерс»» (անգլերեն). Official website of Rangers FC. 3.08.2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Davis joins Rangers» (անգլերեն). Official website of Fulham FC. 21.08.2008. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  7. «Saints Sign Steven Davis» (անգլերեն). Official website of Southampton FC. 6.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Davis returns to Rangers» (անգլերեն). Official website of Southampton FC. 6.01.2019. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.(չաշխատող հղում)
  9. «Rangers Sign Steven Davis» (անգլերեն). Official website of Rangers FC. 6.01.2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Irish FA President makes special presentation to record-breaker Davis». irishfa.com (անգլերեն). Ирландская футбольная ассоциация. 2.4.2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  11. «Davis: Honoured to take on the role». rangers.co.uk (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Դևիս» հոդվածին։