Սետիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սետիֆ
ԵրկիրԱլժիր Ալժիր
Մակերես127,30 կմ²
ԲԾՄ1096±1 մետր
Բնակչություն288 461 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ19000
Սետիֆ (Ալժիր)##
Սետիֆ (Ալժիր)

Սետիֆ (արաբ․՝ سطيف‎‎, ֆր.՝ Sétif), քաղաք, Ալժիրի հյուսիս-արևելքում, նույնանուն վիլայեթի վարչական կենտրոնը, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1096 մ բարձրության վրա։

Քաղաքի կառուցապատումը տիպիկ գաղութային է, սակայն մոտակայքում պահպանվել են հին հռոմեական նեկրոպոլ և բյուզանդական մեծ ամրոցի ավերակներ։ Այստեղ է հիմնադրվել ЕС Սետիֆ ֆուտբոլային ակումբը։ Բնակչությունը կազմում է շուրջ 324 հազար մարդ (2013 թվականի տվյալներով)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նումիդիական ծագման քաղաքը հռոմեացիներին հայտնի էր որպես Սիթիֆիս։ 97 թվականին կայսր Ներվան այստեղ է բնակեցրել իր վետերաններին։ Երկու հարյուր տարի անց Սետիֆի շրջանը վարչականորեն բաժանվել է Մավրետանիայից։ Արաբական արշավանքներից հետո քաղաքը կորցրել է իր նախկին նշանակությունը։ 1838 թվականից դարձել է Ֆրանսիայի կայազորի նստավայր և մեծ գյուղատնտեսական շրջանի կենտրոն։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 8-ին Սետիֆում բացվել է տրամվայի երթևեկությունը։ Բացվել է մեկ գիծ` 22.4 կմ երկարությամբ, 26 կանգառով` երկու ճյուղավորմամբ` մեկը` քաղաքի արևելքում և մյուսը` արևմուտքում գտնվող քաղաքային համալսարանի տարածքում։ Օգտագործվել է 34 Alstom Citadis 402 վագոն։ Փոխադրողը SETRAM ընկերությունն է[2]։

Ողբերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին տեղի բնակիչների և եվրոպացիների միջև բախումների արդյունքում զոհել է մոտ 100 մարդ։ Ի պատասխան՝ ֆրանսիացիները սկսել են պատժիչ գործողություն, որը հայտնի է որպես Սետիֆի ջարդ։ Ենթադրվում է, որ դրան զոհեր են դարձել տեղի 6000-8000 բնակիչներ։ Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկան 1945 թվականին «Սետիֆ» գործողությունն անվանել է ալժիրցիների ցեղասպանության սկիզբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սետիֆը Բրիտանական հանրագիտարանում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սետիֆ» հոդվածին։