Սելֆիջե Ցյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելֆիջե Ցյու
ալբ․՝ Selfixhe Ciu
Ծնվել էմարտի 31, 1918(1918-03-31)
ԾննդավայրԳիրոկաստրա
Մահացել էօգոստոսի 22, 2003(2003-08-22) (85 տարեկան)
Մահվան վայրՏիրանա, Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա
Մասնագիտությունգրող և թարգմանչուհի

Սելֆիջե Ցյու (ամուսնական անունը` Selfixhe Broja, գրական անունը` Kolombja, մարտի 31, 1918(1918-03-31), Գիրոկաստրա - օգոստոսի 22, 2003(2003-08-22), Տիրանա, Ալբանիա), ալբանացի գրող և առաջին ալբանական կին գրող, որը միշտ Ալբանիայում էր հրատարակել գրականությունը։ 1935 թվականի նոյեմբերի 28-ին, երբ նա 17 տարեկան էր, Սելֆիջե Ցյուն Kolombja անվան տակPopulli (Պոպուլի) թերթում հրատարակել է բանաստեղծություն[1]։ Այնուհետև նա 1930-ական թվականների ժամանակաշրջանի ալբանական գրողների մի մասն է կազմում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելֆիջե Ցյուն ծնվել է 1918 թվականին Գիրոկաստրայի շրջանում, նա ընկերություն էր անում Մուսինե Կոկալարիի հետ, առաջին ալբանացի կինը, որը վեպ էր հրատարակել։ Նա սովորում էր Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, երբ 1939 թվականին տեղի է ունեցել իտալացիները ներխուժումը Ալբանիա։ Այնուհետև նա վերադարձել է Ալբանիա իր ամուսնու` Քեմալ Բրոյայի հետ և նրա հետ բացեց Շկոդերի գրախանութը։ Նա միացել է Ալբանիայի կոմունիստական կուսակցության շարքերին Դրիտա Կոստուրիի և Նեջմիյե Հոջայի հետ միասին[3] և 1942 թվականի փետրվարի 22-ի անօրինական հակաֆաշիստական ցույցի կազմակերպիչներից մեկն էր։ Դրա համար նա ձերբակալվել է և դատապարտվել մահապատժի, բայց հետո ավելի ուշ ազատ է արձակվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947-ին, նա բանտարկվել է, հետո աքսորվել կոմունիստական ռեժիմի կողմից։ Նրա ամուսինը, Քեմալ Բրոյան, հետևել է նրան աքսորավայր։ 1998 թվականին Ցյուն իր հուշերը, ինչպես նաև պոեզիան և այլ հրատարակություններ հրատարակել է Tallazet e jetes վերնագրված գրքում (անգլ.` Կյանքի քամիներ) գիրք։ Նա մահացել է 2003 թվականին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jorgaqi, Nasho (2015 թ․ մարտի 8). «Nasho Jorgaqi: Zërat e parë femërorë të letërsisë shqipe». Shqiptarja. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. Fjalor enciklopedik shqiptar: N-Zh dhe një shtojcë. Akademia e Shkencave e Shqipërisë. 2009. էջ 2640.
  3. Susan E. Pritchett Post (1998). Women in Modern Albania: Firsthand Accounts of Culture and Conditions from Over 200 Interviews. McFarland & Company. էջ 109. ISBN 978-0-7864-0468-1.
  4. Isufaj, Ermira (2013 թ․ մայիսի 20). «Kujtimet e komunistes se radheve te para». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.