Սեթ Գեյբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեթ Գեյբլ
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 3, 1981(1981-10-03) (42 տարեկան)
Ծննդավայր՝Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0181787

Սեթ Գեյբլ (անգլ.՝ Seth Gabel, հոկտեմբերի 3, 1981(1981-10-03), Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆլորիդա նահանգի Հոլլիվուդ քաղաքում[1][2] և ավարտել է Նյու Յորքի համալսարանը[3]։ Ստացել է խորթ հոր ազգանունը, որը նրան որդեգրել է Կոսենտինո ազգանունով[4]։ Նրա առաջին նշանակալից դերը եղել է 2004 թվականին FX հեռուստաալիքի «Մարմնի մասեր» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Ֆամկե Յանսենի խորթ որդու դերը[5]։ Նաև որպես հյուր դերակատարում է ունեցել «Սեքսը մեծ քաղաքում», «C.S.I.. Հանցագործության վայր», Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս և «Խուզարկու» հեռուստասերիալներում։

2007-2009 թվականներին դերակատարում է ունեցել Ջերեմի Դարլինգի փրայմ թայմ «Կեղտոտ թաց փողեր» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է ABC հեռուստաալիքով։ 2007 թվականին People ամսագիրը ներառել է Սեթին իր ստեղծած տարվա ամենասեքսուալ տղամարդկանց ցանկում[3]։ «Կեղտոտ թաց փողեր» հեռուստասերիալի ավարտից հետո Գեյբլը միացել է Fox հեռուստաընկերության «Եզր» հեռուստասերիալին և կատարել է Լինքոլն Լիի դերը, հեռուստասերիալում հիմնական դեր է ունեցել չորրորդ եթերաշրջանից սկսած[6], նկարահանվել է մինչև հեռուստասերիալի ավարտը, որը կայացել է 2013 թվականին։ 2013 թվականի սկզբին նկարահանվել է ABC-ի «Գոթիկ» հեռուստասերիալի չհաջողված պիլոտային էպիզոդում, իսկ հետո նկարահանվել է The CW«Նետ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում[7]։ 2014 թվականին կատարել է գլխավոր դերերից մեկը WGN America հեռուստաալիքով հեռարձակված «Սալեմ» հեռուստասերիալում[8]։ 2015 թվականին կատարել է Ջեֆրի Դահմերի դերը Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց-ում[9]։ 2019 թվականին դերակատարում է ունեցել Showtime-ի Միլիարդներ հեռուստասերիալում։

2006 թվականին ամուսնացել է դերասանուհի Բրայս Դալաս Հովարդի հետ և ունեն երկու երեխա[3][10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշում
2000 Լովելաս Tadpole Մայք Տիտրերում ցուցադրված չէ
2006 Դա Վինչիի ծածկագիրը The Da Vinci Code Մայքլ
2008 Գեղեցիկ Good Dick Զուգընկեր
2009 Ջերի Jerry Ջերրիի ընկեր Կարճամետրաժ ֆիլմ
2010 Ջոնա Հեքս Jonah Hex Խորհրդատու
2011 Տար ինձ տուն Take Me Home Tonight Բրենթ
2012 Հավատարմություն Recalled Դենի Սեֆթոն
2014 Ընդմիշտ Forever Լյուք

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշում
2002 Կենտրոնական փողոց, 100 100 Centre Street Ջեյմս Բաս Էպիզոդ՝ «It’s About Love»
2002 Սեքսը մեծ քաղաքում Sex and the City Քաղցր փոքրիկ ծովագնաց Էպիզոդ՝ «Anchors Away»
2003 The Lyon’s Den Բո Վան Հեշի Էպիզոդ՝ «Beach House»
2004 Կանացի ջոկատ The Division Միխայիլ Օմինսկի Էպիզոդ՝ «Acts of Desperation»
2004 Մարմնի մասեր Nip/Tuck Ադրիան Մուր 5 էպիզոդ
2004 C.S.I.: Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Գևին «Ռեքս» Լեյն Էպիզոդ՝ «Formalities»
2005 Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Գարեթ Փերլ Էպիզոդ՝ «Game»
2005 Խուզարկու The Closer Նիկոլայ Կոզլո Էպիզոդ՝ «The Big Picture»
2006 Դրսում Beyond Դեյվիդ Պիլոտային
2007-2009 Կեղտոտ թաց փողեր Dirty Sexy Money Ջերեմի Դարլինգ Պարբերաբար դեր, 23 էպիզոդ
2010 C.S.I.: Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Լարի Քոլտոն Էպիզոդ՝ «Unshockable»
2010 Այսպիսի տարբեր Տարա United States of Tara Զաք 4 էպիզոդ
2010-2013 Եզր Fringe գործակալ Լինքոլն Լի / Կապիտան Լինքոլն Լի Պարբերաբար դեր, 34 էպիզոդ
Անվանակարգ՝ «Սատուրն» մրցանակ հեռուստասերիալում լավագույն հյուրային դերի համար (2011)
2013 Գոթիկա Gothica Ռոդերիկ Աշեր Պիլոտային
2013 Այրոնսայդ Ironside Բադի Ռովներ Էպիզոդ՝ «Action»
2013 Նետ Arrow Կոմս Վերտիգո 3 էպիզոդ
2014-2017 Սալեմ Salem Քոթոն Մեզեր Պարբերաբար դեր
2015 Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց American Horror Story: Hotel Ջեֆրի Դամեր 2 էպիզոդ
2017-2018 Հանճար Genius Միշել Բեսո, Գիյոմ Ապոլիներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Profile, virtualonlineeditions.com; accessed April 19, 2015.
  2. «Bryce Howard Reveals Her Stance On Santa Claus». People. 2010 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Seth Gabel: Biography». TV Guide. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  4. «Q&A with Seth Gabel | Anthem Magazine». anthemmagazine.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. Lori Fradkin (2 октября 2008). «eth Gabel Talks About Being Dirty, Sexy, and Moneyed». Vulture. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  6. Ausiello, Michael (2011 թ․ մայիսի 11). «Fringe Exclusive: Seth Gabel Returning Full-Time». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  7. Michael Ausiello (13 ноября 2013). «Exclusive: Arrow Targets Fringe's Seth Gabel to Play Big Bad 'Vertigo'». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  8. Bucksbaum, Sydney (14 октября 2013). «'Fringe,' 'Arrow' alum Seth Gabel cast as lead role in 'Salem'». Zap2it.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  9. Roschke, Ryan (2015 թ․ հոկտեմբերի 13). «Jeffrey Dahmer Will Check Into American Horror Story: Hotel». PopSugar. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  10. «Bryce Dallas Howard Has a Baby Girl». People. 22 января 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեթ Գեյբլ» հոդվածին։