Սարխանլու
Գյուղ | ||
---|---|---|
Սարխանլու | ||
Sərxanlı | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Շարուրի շրջան | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 514 մարդ | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սարխանլու[1] (ադրբ.՝ Sərxanlı), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարուխանլու գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու աջ կողմում[2]։ Կովկասի 5-վերստանոց քարտեզում անվանվում է Սարուխանլի, 10-վերստանոց և Լինչի քարտեզներում՝ Սարխան։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1873 թվականին ուներ 117, իսկ 1974 թվականին՝ 324 թուրք բնակիչ[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս գյուղում գործում է ութամյա դպրոց[2]։
Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում հիմնադրվել է բուժկայան[2]։
Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը միացվել է Գարխուն գյուղին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|