Մահմուդքյանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մահմուդքյանդ
Mahmudkənd
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար
Հանրապետություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
ԲԾՄ846 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն3․878 մարդ
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Մահմուդքյանդ (Ադրբեջան)##
Մահմուդքյանդ (Ադրբեջան)

Մահմուդքյանդ[1]' (ադրբ.՝ Mahmudkənd), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարչիբողան գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, Նորաշեն քաղաքի 6 կմ հյուսիս-արևելք, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու աջ կողմում[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականին ուներ 535, 1906 թվականին՝ 1043, իսկ 1974 թվականին՝ 2625 թուրք բնակիչ[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ունի միջնակարգ դպրոց և գրադարան[2]։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում հիմնադրվել է բուժկենտրոն[2]։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991 թվական, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 656