Սարգիս եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ Արշակ, Տիգրան և Ավետ Սարգիսներ

Սարգիս եղբայրներ, ազգությամբ հայ եղբայրներ, Հարավարևելյան Ասիայում շքեղ հյուրանոցային ցանցերի հիմնադիրներ։ Եղբայրները ծնվել են Իրանի Սպահան քաղաքում[1]։

  • Մարտին Սարգիս (1852-1912)
  • Տիգրան Սարգիս (1861-1912)
  • Ավետ Սարգիս (1862-1923)
  • Արշակ Սարգիս (1868-1931)

Ժամանակագրական կարգով ներկայացված են եղբայրների հիմնադրած հյուրանոցները[2]՝

  • Eastern Hotel, Ջորջթաուն, Մալայզիա, ապրիլի 15, 1884
  • Oriental Hotel, Ջորջթաուն, Մալայզիա (նախկինում՝ Hotel de l’Europe)[1], 1885
  • Raffles Hotel, Սինգապուր, դեկտեմբերի 1, 1887
  • Eastern Hotel sold, Oriental Hotel-ը անվանափոխվել է Eastern & Oriental Hotel, 1889 թվական, օգոստոս
  • Strand Hotel, Յանգոն (Ռանգուն), Մյանմա, 1901 թվական, եղբայրները վաճառել են 1925 թվականին
  • Sea View Hotel, Սինգապուր[3], 1923 թվական, կառուցվել է 1906 թվականին, եղբայրներն այն գործարկել են վարձակալությամբ մինչև 1931 թվականը
  • Crag Hotel, Penang Hill, Մալայզիա, 1905 թվական[4][4] (2010-05-26)[5]

Հյուրանոցային բիզնեսում առաջին քայլերը կատարել է 23-ամյա Տիգրանը։ 1A Light փողոցում վարձակալելով ընդարձակ մի տուն՝ նա այն անվանել է Eastern Hotel[6]: 1887 թվականին եղբայրներ Տիգրան, Մարտին, Ավետ և Արշակ Սարգիսները Սինգապուրում հիմնադրել են Raffles հյուրանոցը՝ այն անվանելով ի պատիվ գաղութի հիմնադիր Թոմաս Ստեմֆորդ Ռաֆֆլսի[7]։

1903-1908 թվականներին եղբայրների զարմիկ Արաթուն Սարգիսը (1882–1932) եղել է Սինգապուրի Adelphi Hotel-ի կառավարիչը[8], իսկ Hotel Majapahit (Hotel Oranje) Սուրաբայայում (Ինդոնեզիա) հիմնադրել է Մարտինի զարմիկը Լուկաս Մարտին Սարգիսը (1876 թ.–?) 1910 թվականին և նրա եղբայր Ջոնը[9][10]։ Ինդոնեզիայի Ճավա կղզու Բաթու քաղաքի Kartika Wijaya հյուրանոցը ի սկզբանե կառուցվել է որպես Սարգիս եղբայրների հանգստյան վիլլա, այնուհետև դարձել է հյուրանոց[11]։

1931 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով Raffles Hotel ընկերությունը ճանաչվել է սնանկացած և Սարգիս ընտանիքը կորցրել է Սինգապուրում հյուրանոցների վերահսկողությունը[2]։ Սուրաբայայի հյուրանոցը Սարգիս ընտանիքի ժառանգներին է եղել մինչև 1969 թվականը[12]։

Սարգիս հյուրանոցներից դեռևս գործում է Արևելյան Ճավայում գտնվող Niagara Hotel-ը։

Սինգապուրի ճանապարհներից մեկն անվանվել է Սարգիս եղբայրների պատվին[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The History of Armenians in Սինգապուր and Malaysia Արխիվացված 2017-10-28 Wayback Machine. Amassia.com.au. Retrieved on 2011-10-23.
  2. 2,0 2,1 Sarkies Brothers. Famous Hotels. Retrieved on 2011-10-23.
  3. Old Sea View Hotel. Infopedia.nl.sg. Retrieved on 2011-10-23.
  4. 4,0 4,1 The Straits Times, 28 July 1905, Page 6 NL300
  5. Main – Malaysia – Penang opens tender to restore Crag Hotel @ Wed May 26 2010. Themalaysianinsider.com. Retrieved on 2011-10-23.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «Ինչպես Սարգիս եղբայրները կառուցեցին Սինգապուրի լեգենդար Raffles հյուրանոցը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  8. July «Preservation Of Monuments Board. Saecomm.com. Retrieved on 2011-10-23.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  10. A. Mirzaian, Armenians in Australia and New Zealand.216
  11. Kartika Wijaya Hotel Արխիվացված 2008-02-26 Wayback Machine. Kartikawijaya.com. Retrieved on 2011-10-23.
  12. Hotel Majapahit Արխիվացված 2011-07-12 Wayback Machine. Hotel Majapahit (1945-11-10). Retrieved on 2011-10-23.
  13. Wright, Nadia H. (2003). Respected citizens: the history of Armenians in Singapore and Malaysia. Amassia Publishing.