Սասուն Գրիգորյան (վիրաբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասուն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սասուն Գրիգորյան
Ծնվել էհունվարի 6, 1946(1946-01-06) (78 տարեկան)
ԾննդավայրՎերին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1969) և Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ (1991)
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրՌուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Սասուն Խաչիկի Գրիգորյան (հունվարի 6, 1946(1946-01-06), Վերին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1993

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1989-1991 թվականներին սովորել է Մոսկվայի ԲԳԱ Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի դոկտորանտուրայում[1]։

1991-1993 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1993-2001 թվականներին՝ բուժական ֆակուլտետի դեկան, 1997 թվականից ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի վիրաբուժության գծով կոնսուլտանտ, 2000-2008 թվականներից՝ ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ և վիրաբուժական կլինիկայի ղեկավար, 2008 թվականից՝ Կրթության միջազգային Ակադեմիայի և «Հայբուսակ» համալսարանի գիտական քարտուղար։

1998 թվականից ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի, 2005 թվականից՝ ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների, 2011 թվականից՝ Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ[2][3]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում առաջինն է կիրառել որովայնադիտման (լապարոսկոպիա) եղանակը, մշակել պարբերական հիվանդության վիրաբուժական հիմնախնդիրները, ինչպես նաև վիրաբուժական թարախային վարակի կանխարգելման և բուժման եղանակներրը, առաջինն է կատարել փայծաղի հեռացումը (սպլենէկտոմիա) ոչ սովորական վիրահատական մուտքով՝ կրծքավանդակի միջով (կրծքաստոծանիական մուտքով) արյան համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ։

Գիտական աշխատանքները նվիրված են ստամոքսի և 12 մ.ա. խոցային հիվանդությանը և ուռուցքներին, լեղաքարային հիվանդությանը, լյարդի էխինոկոկոզին, մեխանիկական դեղնությանը, ստամոքս-աղիքային արյունահոսություններին, հեմատոլոգիական հիվանդություններին, աղիքային անանցանելիությանը, ենթաստամոքսագեղձի հիվանդություններին, որովայնի օրգանների ուռուցքներին և տրավմատիկ վնասվածքներին, ճողվածքներին, պերիտոնիտներին, լապարոսկոպիային, թարախային վիրաբուժական վարակներին, պարբերական հիվանդությանը, խպիպին, կրծքագեղձի բորբոքային և ուռուցքային հիվանդություններին, երակների վիրաբուժությանը։

Հեղինակ է շուրջ 240 հրապարակված գիտական աշխատանքների, 6 ուսումնական ձեռնարկների, 18 մեթոդական ցուցումների, 16 գյուտարարական առաջարկությունների։

Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, ԱՊՀ երկրների և միջազգային գիտաժողովներում։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊԲՀ Ոսկե մեդալ, 2000
  • Բնական գիտությունների Եվրոպական Ակադեմիայի հուշամեդալ (Գերմանիա), 2004
  • Բնական գիտությունների Եվրոպական հանձնաժողովի Պաուլ Էռլիխի անվան դիպլոմ և ոսկե մեդալ, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Սասուն Գրիգորյանի մասին doctors.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  3. Григорян Сасун Хачикович