Սառցե հսկաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանիմեդ արհեստական գույներով

Սառցե արբանյակներ, բնական արբանյակների դաս, որոնց մակերևույթները կազմված են հիմնականում ջրային սառույցից։ Սառցե արբանյակների մակերևույթների տակ կարող է գոյություն ունենալ օվկիանոս, իսկ միջուկը կարող է լինել սիլիկատային կամ մետաղական։ Ենթադրվում է, որ նրանք կարող են կազմված լինել Սառույց II-ից կամ ջրային սառույցի այլ բազմաբյուրեղ վերափոխակներից[1]։

Սառցե արբանյակները տաքանում են մակընթացային ուժերով։ Նրանցից ոմանց վրա կրիո հրաբուխներ են (լավան կազմված է ջրից, ամոնյակից, մեթանից և այլն)։ Ամենահայտնի օրինակը՝ Սատուրնի արբանյակ Էնցելադն է։

Արեգակնային համակարգում 450 կիլոմետրից ավել տրամագիծ ունեցող արբանյակները սառցային են՝ բացի Լուսինն ու Իոն։

Սառցե են նաև, շատ թզուկ մոլորակներ՝ Ցերերան և Հաումեան, որոնք ծացկված են հիմականում ջրային սառույցով, Պլուտոնը՝ ազոտային, Մակեմակեն և Էրիդան՝ մեթանային սառույցով։

Ուղեծիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր հայտնի սառցե արբանյակները պատկանում են հսկա մոլորակներին, որոնց ուղեծրերը ընկած են ձյան գծից դուրս։ Սառցե արբանյակները չեն կարող կազմավորվել այն նախամոլորակի սկավառակի ներքին ոլորտում, որի ջերմաստիճանը շատ բարձր է սառույցի կազմավորվելու համար։ Համարվում է, որ Յուպիտերի Եվրոպա մոլորակը 8 %-ով կազմված է ջրից ու սառույցից։ Երկու արտաքին գալիլեյան արբանյակներ Հանիմեդը և Կալիստոն, ավելի մեծ տոկոս սառույց են պարունակում, քանի որ կազմավորվել է «նախայուպիտերից» ավելի հեռու։ Արեգակնային համակարգում ամենաշատը Երկրին նման է Սատուրնի Տիտան արբանյակը, նրա մակերևույթի վրա կան անփափոխ ծովեր և օվկիանոսներ, որոնք կաղմված են հեղուկ ածխաջրածիններից։

Եվրոպա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chaplin, Martin (2007 թ․ հոկտեմբերի 26). «Ice-two structure». Water Structure and Science. Վերցված է 2008 թ․ հունվարի 2-ին.(անգլ.)